Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանՈւժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան
Քաղաքականություն

Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Երեկ Աբու Դաբիում Փաշինյանը ստացավ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը, իսկ արդեն այսօր Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունն ավարտվեց, և հայտնի դարձան առաջին դատավճիռները։

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, քանի որ Ադրբեջանում գործում է օրենք, համաձայն որի՝ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել 65 տարին լրացած անձինք։

Հետաքրքիր է՝ ինչում է կայանում վերոնշյալ անձանց «կատարած հանցագործությունը», եթե ամբողջ միջազգային հանրությունը ճանաչել է նրանց իրավունքները։ Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարիներ շարունակ բանակցություններ են վարվել նրանց հետ, հաշվի են առնվել նրանց տեսակետները և քննարկվել հնարավոր լուծումները։ Բոլոր միջազգային հարթակներում այդ մարդիկ հանդիսացել են բանակցությունների և քննարկումների սուբյեկտ։

Այսօր Ադրբեջանում ցմահ դատապարտվել է Հայաստանի Հանրապետության վերջին 35 տարվա կյանքը, և դրա համար մեղավոր են ՀՀ իշխանությունները՝ իրենց վարած հայատյաց քաղաքականությամբ։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այսպես կոչված «խաղաղության գործընթացի» մասին…