ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հարավային Կորեայի հետ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների մի մասը Մերձավոր Արևելք հնարավոր տեղափոխման շուրջ՝ Իրանի հետ հակամարտությունում կիրառելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնը խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է բանակցությունների մասին։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է այն համակարգերին, որոնք ներկայումս բազավորված են Հարավային Կորեայում։
«Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն պահպանում են սերտ հաղորդակցություն: Ինձ համար դժվար է հաստատում տալ Կորեական թերակղզու հարավում ամերիկյան զորակազմի ուժերի օգտագործման վերաբերյալ»,- ասել է Չո Հյոնը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կտեղափոխվեն ԱՄՆ զինված ուժերի անձնակազմը կամ նրանց տեխնիկան Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով:
Ավելի վաղ հարավկորեական հրատարակությունները հանդես էին եկել ենթադրություններով, որ Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության ձգձգման դեպքում Վաշինգտոնը կարող է ուժերի և միջոցների մի մասը Հարավային Կորեայից տեղափոխել Մերձավոր Արևելքի տարածաշրջան:




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ»
Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին
Կենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Քիմ Քարդաշյանը՝ համարձակ բոդիով և փետուրներով. նոր կադրեր Լոս Անջելեսում կատակերգության նկարահանումն...
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը