Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանՈւժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան
Քաղաքականություն

Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 29-ին մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և անդրադարձավ բազմաթիվ թեմաների՝ աշխարհում տիրող խառը իրավիճակ և աշխարհակարգի փոփոխություն, կենտրոնացավ, այսպես կոչված, «Թրամփի ուղի» նախագծին, օգուտներին, ակնհայտ և հավանական խնդիրներին, ներքաղաքական խնդիրների՝ ընտրություններ, վերադասավորումներ, հնարավոր դաշինքներ, իր մասնակցությանը և այլն։ Երկրորդ նախագահը նաև անդրադարձավ սոցիալական անհավասարության խնդրին՝ ցածր թոշակի և պաշտոնյաների ճոխ պարգևատրման հակադրությանը և այլն։

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին հրավիրվել էին ավելի քան 3 տասնյակ լրատվամիջոցներ՝ տարբեր դիրքավորումների և տարբեր ուղղվածության, այդ թվում՝ իշխանական։ «Փաստը», ինչպես նախորդիվ, այս անգամ էլ մշտադիտարկեց երկրորդ նախագահի՝ ավելի քան 3 ժամ տևած ասուլիսի ամբողջական և հատվածաբար հրապարակումների դիտումները։ Նշենք, որ ասուլիսը լայնորեն լուսաբանվել է ոչ միայն մասնակցություն ունեցած լրատվամիջոցներում։

Մենք դիտարկել ենք լրատվամիջոցների ընդամենը մի մասում ասուլիսի դիտումները և արձագանքները։ Մեր ուսումնասիրած հարթակներում երեկվա՝ փետրվարի 6-ի ժամը 12։00-ի դրությամբ դիտումների թիվը գերազանցում է 7 մլն 900 հազարը։ Ուղիղ հեռարձակմամբ դիտումների թիվը կազմում է շուրջ 400 հազար։

Արձագանքները և մեկնաբանությունները ևս բավական շատ են, առավելապես՝ դրական. ֆեյքային գրառումները մի կողմ՝ իրական օգտատերերի մեկնաբանությունները պարունակում են հիմնականում կոչեր, առաջարկներ, սպասումներ, քննադատություն-անհամաձայնություններ, հակափաստարկներ, իսկ հիմնականում՝ համաձայնություն։

«Փաստը» ուշի ուշով հետևում է քաղաքական տարբեր ուժերի առաջնորդների, հայտնի գործիչների հրապարակային ակտիվությանը, ելույթներին, հարցազրույց-ասուլիսներին, և Ռոբերտ Քոչարյանի պարագայում գործ ունենք հետաքրքիր ֆենոմենի՝ հետաքրքրության առումով բացառիկ կայունության հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում