Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան
Համարձակ, չնահանջող, անձնազոհ մե՛ր Հրամանատար,
Դուք, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չեք խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել եք Խորհրդային Միության Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերում, իսկ վերադառնալուց հետո չեք արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ ծննդավայր Գորիսում «ստոլիկ» չեք դրել և չեք մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ Ձեր ստեղծած «Նժդեհյան Գայլախումբ» ջոկատով մասնակցել եք Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը:
Դուք, դեռևս երիտասարդ տարիներին, երբեք չեք տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելուն, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալուն և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ բացառապես զբաղվել եք Ձեր ծննդավայր Սյունիքի պատանիների և երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրության դաստիարակությամբ:
Դուք այդպես էլ չեք դարձել կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չեք պայմանավորվել ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007թվականին ստանձնել եք Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ բացառապես զբաղվելով Հայաստանի ու Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմամբ և Հայաստանի ու Արցախի պատանիների և երիտասարդների շրջանում հայրենասիրության քարոզչությամբ։
Հայաստանի պետական կառավարման համակարգում 11 տարվա պաշտոնավարման ընթացքում Դուք երբեք չեք մասնակցել պետական բյուջեի թալանին, Ձեր պաշտոնը երբեք չեք օգտագործել անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չեք օգտվել պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:
Ի տարբերություն Ձեր բոլոր կոլեգաների՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Դուք չեք թաքնվել Ձեր պաշտոնի հետևում, այլ, հենց առաջին իսկ օրվանից համախմբելով Ձեր՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնել եք Արցախի հարավ-արևելյան շրջան (Ջրական (Ջաբրայիլ)) և ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարության ներքո, մեկ ամիս շարունակ մասնակցել եք Արցախի հարավ-արևելյան շրջանի պաշտպանությանը՝ անթերի կատարելով Ձեր առջև դրված մարտական խնդիրները։
Ի տարբերություն Ձեր քաղաքական հակառակորդների՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Դուք չեք թաքնվել Երևանում՝ հիպոթեկով գնած Ձեր տանը կամ էլ Ձեր կուսակցության վարձակալած գրասենյակում, այլ հենց առաջին իսկ օրվանից, կրկին համախմբելով Ձեր՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնել եք Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծ և, ԱՀ ՊԲ Մարտունի 2 պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո, կյանքի գնով պաշտպանել ու անառիկ եք պահել Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը։
Ի տարբերություն Ձեր քաղաքական հակառակորդների՝ Դուք անձամբ մասնակցել եք Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում հայատյաց Ադրբեջանի կողմից Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ սանձազերծված բոլոր երեք՝ Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։
Հայոց Հայրենիքը Ձեր արյան մեջ կրող մեր Հրամանատա՛ր, Ձեր ծնունդը, ապրելը և գործելը պատահական չեն, Եռագույնը գունավորել է Ձեր արյո՛ւնը, Դուք Հայաստանո՛տ եք, Դուք ապրում եք Հայոց Հայրենիքո՛վ, Դո՛ւք եք Հայոց Հայրենիքը, և Դուք Ձեր Առաքելությո՛ւնն ունեք այս կյանքում:
Հայրենիքի հանդեպ Ձեր անմնացորդ սերը վարակիչ է, և, պատահական չէ, որ «Արծիվների» մեծ բանակն անսասան հավատով ու պատվախնդրությամբ է կատարում Ձեր բոլոր հրամանները, պատգամները, անվերապահորեն վստահում և հավատում Ձեզ:
Դուք անգերազանցելի եք, չերկրորդվող տեսակ, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, իմաստուն խորհրդատու, ընտանիքի գլուխ, Հայրենիքի նվիրյալ, ազգային արժեքների և առաքինությունների մարմնացում-խորհրդանիշ։
Այսպիսին է երեք հրաշալի զավակների հայր, հոգատար և սիրող ամուսին, Հայ ժողովրդին Ռազմական և Սոցիալական ուժեղ Հայաստանի կառուցմանն ուղղորդող մեր Հրամանատարը` Խաչիկ Ասրյանը:
Աստվածահավա՛տ մեր Հրամանատար, թո՛ղ Բարձրյալը լինի Ձեր խորհրդատուն, ուղենշողը և Առաջնորդը:
Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր:
Խորին հարգանքով՝
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահություն,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times