Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Նիկոլ Փաշինյանը հերթական «կռիվն էր տալիս», այս անգամ՝ մի տեսահոլովակի հետ: Խոսքը Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր եթեր հեռարձակվող հիմնի տեսահոլովակի մասին է: «Եկեք խնդրենք Հանրային հեռուստատեսությանը՝ էդ հնամաշ հոլովակն ի վերջո պետք է փոխել։ Ինչքա՞ն կարելի է, ես ինչքան հիշում եմ՝ էդ մի հոլովակն է։ Այսինքն՝ մեր պետությունը կամ հեռուստատեսությունները գումար չունե՞ն երկու տարին մեկ թարմացնեն պետական օրհներգի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞, ոնց որ մենք նույն շորերով ման գանք, կանե՞նք։ Բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք՝ հա դե լավ է, էլի, ինչ է եղել, մեկ ա ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել ևս՝ ոչ էլ ոտքի կանգնող կա»,ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արդյո՞ք իրապես «հին շորն» է անհանգստացնում նրան, ի՞նչ կա այդ հոլովակում, որ այդպես նեղվել է Փաշինյանը: Պարզվում է՝ կա, այն էլ՝ ինչքան: Այդ տեսահոլովակում ի ցույց է դրված այն ամենը, ինչի դեմ Փաշինյանն ու իր իշխանությունը պատերազմում են տարիներ շարունակ: Նախ՝ հոլովակում «առաջին պլանում» Հայ առաքելական եկեղեցին է: Երկրորդ՝ հոլովակը պատրաստված է ազգային «մոտիվներով»: Երրորդ՝ հոլովակում նաև հայոց պատմությունն է, այդ թվում՝ հերոսական, հաղթական անցյալը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հիշատակումը: Առավել ևս՝ հպանցիկ երևում է Մեծ Հայքի քարտեզը: Ահա, այս ամենն էլ, ամենայն հավանականությամբ, նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին:
Այդ ամենի դեմ նա հետևողականորեն պայքարում է: Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ նոր հոլովակներ են պատրաստելու: Երևի առաջին պլանում կլինեն 2018 թ. իշխանափոխությունը և Ադրբեջանից եկող ցորենն ու բենզինը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times