Աշխարհը ներքաշվում է միջուկային սպшռազինությունների խենթ մրցավազքի մեջ. Լուկաշենկո
Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների, այդ թվում՝ միջուկային, հերթական խենթ մրցավազքի մեջ, և այժմ կարևոր է անել ամեն ինչ՝ թույլ չտալու համար նոր համաշխարհային սպանդ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրը՝ երկրի ուժային կառույցների սպաներին պետական պարգևների և գեներալական ուսադիրների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Արևմուտքի կողմից նպատակաուղղված կերպով հրահրվում է ռազմական հիստերիա, անդադար աճում են ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեները, արագանում են Եվրոպայի, հատկապես մեր արևմտյան հարևանների միլիտարիզացիայի տեմպերը», - ընդգծել է նախագահը։
Նա նշել է, որ զսպումների և հակակշիռների համակարգը, որը նախկինում ապահովում էր համաեվրոպական անվտանգությունը, քայքայված է։
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների հերթական խենթ մրցավազքի մեջ։ Այդ թվում՝ միջուկային», - ասել է Լուկաշենկոն։
Նման պայմաններում նախագահը մոլորակի վրա ապրող բարի կամքի տեր բոլոր մարդկանց հիմնական խնդիրն է համարում անել հնարավորն ու անհնարինը՝ նոր համաշխարհային սպանդ թույլ չտալու համար։




















Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի