Քաղաքացին պետք է լինի սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Մենք ուզում ենք քաղաքացուն բերել և դնել իշխանության ձևավորման կենտրոնում։ Ժամանակին Հայաստանի Հանրապետությունում մենք չորս տարին մեկ ձևավորում էինք Ազգային ժողովը, իսկ այժմ մեր խորհրդարանը ձևավորում ենք հինգ տարին մեկ։ Մենք երեք տարին մեկ ընտրում էինք համայնքների ղեկավարներին՝ քաղաքապետերին և գյուղապետերին, իսկ հիմա դա նույնպես տեղի է ունենում հինգ տարին մեկ։
Սիրելի՛ ժողովուրդ, որքան ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը երկարացվում է, այնքան ժողովրդավարությունը թուլանում է, այնքան քաղաքացին ավելի քիչ հնարավորություն ունի մասնակցելու իշխանության ձևավորման և որոշումների կայացման գործընթացներին։ Ուստի, անչափ կարևոր է, որ ընտրությունների ժամկետները կրճատվեն։
Կարևոր է, որպեսզի մարդիկ ուղիղ ընտրեն իրենց ներկայացուցիչներին։
Մեր ծրագիրը սա է՝ քաղաքացուն բերել և կանգնեցնել սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում։ Քաղաքացին պետք է լինի կենտրոնում, և ընտրությունների միջոցով ձևավորի իշխանությունն ու մասնակցի որոշումների կայացման գործընթացներին։




















Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան