Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ՝ պահպանման ենթակա ազգային արժեք. ՀՀ նախագահՕպտիկական պատրանքը խելագարեցնում է ինտերնետը. ի՞նչ եք տեսնում՝ վարդագույն լորձ, թե՞ պատառաքաղներ Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. Զելենսկի Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը Երևանում 20-ից ավելի երիտասարդ բռնnւթյnւն են կիրառել մեկ այլ երիտասարդի նկատմամբ. միջամտել է ոստիկանության գվարդիանԹուրքիայի Էրզրում նահանգում 11 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցելԱմեն կերպ կանգնած ենք լինելու Եկեղեցու և Վեհափառի կողքին. «Հայրենիք» ԿուսակցությունԱնչելոտին նշել է «Ռեալի» այն երեք նախկին ֆուտբոլիստներին, որոնք կարող են մարզիչ դառնալՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Ֆրոնտ TV» լրատվականի խմբագրությունիցԱշխարհը ներքաշվում է միջուկային սպшռազինությունների խենթ մրցավազքի մեջ. ԼուկաշենկոԱյսօր գյուղատնտեսների հետ քննարկել ենք մեր ծրագրի չորրորդ կետը՝ մթերման կայանների ստեղծումը․ Նարեկ ԿարապետյանԿիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդ «Մայր լինելը պարզապես կոչում չէ, դա ամենօրյա պատասխանատվություն է». Քրիստինա ԵղոյանՉինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել մաքսատուրքերը Գերագույն դատարանի որոշումից հետոՊուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Զելենսկի ԶՊՄԿ-ի հաջողության գաղտնիքը․ երբ փորձը, տեխնոլոգիան ու աշխատելաոճը միավորվում են«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության անդամները Մոսկվայում ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանինԵկել է հաջորդ քայլը կատարելու և մեր քաղաքական հայտը ներկայացնելու ժամանակը․ Ավետիք ՉալաբյանՕրվա կադր. Քրիստոսի արձանի մոտ նույնիսկ Ռուսաստան - Արևմուտք հակամարտությունն է մեղմվում Փետրվարի 25-ին քեզ սպասում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում երիտասարդների համար՝ Նարեկ Կարապետյանի հետ. տեսանյութ
Տնտեսություն

Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ՝ պահպանման ենթակա ազգային արժեք. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի 25-ամյակի հոբելյանական միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Հանրապետության նախագահը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

Նախագահը Վահագն Խաչատուրյանի ողջունի խոսքը.

«Այսօր մենք նշում ենք Ջրային կոմիտեի հիմնադրման 25-ամյակը։ Սա կարևոր ժամանակահատված է պետական կառավարման համակարգի համար, և, միևնույն ժամանակ, լուրջ առիթ՝ վերանայելու անցած ուղին և գնահատելու այն խնդիրները, որոնք դեռևս մնում են լուծման կարիք ունեցող։

Ջրային կոմիտեի ստեղծումը պայմանավորված էր մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի՝ ջրային ռեսուրսների կառավարման համակարգված և պետականորեն պատասխանատու կազմակերպման անհրաժեշտությամբ։ Անցած տարիների ընթացքում ձևավորվել են կառավարման մեխանիզմներ, իրականացվել են ենթակառուցվածքային ծրագրեր, պահպանվել և շահագործվել են ոռոգման և ջրամբարային համակարգեր։ Սակայն պետք է արձանագրենք նաև այն փաստը, որ ջրի կորուստների բարձր մակարդակը, համակարգերի մաշվածությունը և արդյունավետության հետ կապված խնդիրները շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ։

Հայաստանը ջրային պաշարներով համեմատաբար ապահով երկիր է, սակայն այդ հանգամանքը ինքնին բավարար չէ։ Ջուրը ազգային հարստություն է, և դրա պահպանությունն ու խելամիտ օգտագործումը պահանջում են առավել հետևողական քաղաքականություն, տեխնոլոգիական արդիականացում և կառավարման բարձր պատասխանատվություն։ Կլիմայական փոփոխությունների, տեղումների ռեժիմի փոփոխության և ջրային պահանջարկի աճի պայմաններում յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր անարդյունավետ օգտագործում վերածվում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդրի։

Այս հոբելյանը պետք է ընկալվի ոչ այնքան որպես ձեռքբերումների ամփոփում, որքան՝ զգաստացնող պահ։ Այն մեզ հիշեցնում է, որ ոլորտում դեռևս մեծ աշխատանք կա անելու։ Անհրաժեշտ է խորքային գնահատել առկա թերություններն ու բացերը, վերանայել գործիքակազմը, վերաիմաստավորել կառավարման մոտեցումները և որդեգրել առավել արդյունավետ լուծումներ։ Ջրային կոմիտեի դերակատարությունը պետք է շարունակաբար հզորանա՝ հենվելով մասնագիտական ներուժի, հաշվետվողականության և երկարաժամկետ ռազմավարական մտածողության վրա։

Միաժամանակ պետք է հստակ ընդգծել, որ ջրի կառավարման հարցը չի սահմանափակվում մեկ կառույցի լիազորություններով։ Շատ բան կախված է պետական մարմինների համակարգված աշխատանքից, համայնքային կառավարման արդյունավետությունից, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու վերաբերմունքից։ Ջրի օգտագործման մշակույթի ձևավորումը, խնայողության և անհատական պատասխանատվության գիտակցումը պետք է դառնան հասարակական վարքագծի մաս։ Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ որպես պահպանման ենթակա ազգային արժեք։

Վստահ եմ, որ համատեղ և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել կորուստները, բարձրացնել համակարգերի արդյունավետությունը և ձևավորել ջրային կառավարման այնպիսի մոդել, որը կհամապատասխանի Հայաստանի զարգացման երկարաժամկետ նպատակներին։

Այս 25 տարիները թող լինեն ոչ միայն անցած ճանապարհի հիշեցում, այլև հստակ հանձնառություն՝ առավել պատասխանատու, արդյունավետ և հեռատես աշխատանքի համար»: