Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանՌուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռшզմական բшզաների մոտ Կամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատՊատերազմի սկզբից ի վեր տասներորդ անգամ Կիևում եմ. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՄոսկվայում մшհապարտ-ահшբեկիչը ռnւմբ է նետել ոստիկանների մեքենայի ուղղությամբ Ու՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՄեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումՊղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումՄանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից
Հասարակություն

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը

Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով շարունակում է կորպորատիվ կառավարման մշակույթի լայնածավալ բարեփոխումները։ Արդյունքում Ակբա բանկի խմբում ներդրվել են առանցքային ներքին ակտեր.

  • Համապատասխանության քաղաքականությունը, 
  • Էթիկայի և Վարքագծի կանոնագրքերը, 
  • Շահերի բախման կառավարման քաղաքականությունը,
  • Ազդարարման քաղաքականությունը։

Թափանցիկ կառավարման ամրապնդման նպատակով Ակբա բանկի խումբը ներդրել է ազդարարման նոր հարթակ, որը հասանելի է խմբի բոլոր շահակիցների համար և սպասարկվում է եվրոպական անկախ մատակարար Whispli ընկերության կողմից։

Whispli-ն կազմակերպություններին հնարավորություն է տալիս ստեղծել ապահով և էթիկական աշխատանքային միջավայր՝ ազդարարողներին տրամադրելով լիակատար անանունության հնարավորություն։

Հարթակը անկախ է և ինտեգրված չէ Ակբա բանկի խմբի ներքին համակարգերին, ինչը լրացուցիչ երաշխիք է ազդարարողների գաղտնիության պաշտպանության համար։ Հարթակը հասանելի է բանկի պաշտոնական կայքէջից՝ «Ազդարարել» կոճակի միջոցով։

Բացի առցանց հարթակից՝ գործում է նաև ազդարարման թեժ գիծ՝ +374 33 35 35 71։ Ձայնային հաղորդագրությունների միջոցով ազդարարման դեպքում կիրառվում է ձայնի ավտոմատ փոփոխություն՝ նույնականացումը բացառելու նպատակով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։