Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումՄանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից Իշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Բեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում Եղանակը կփոխվի Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Թուրքիան այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ փափուկ ուժի միջոցով Հայաստանն ուղղակի ոչնչացնի․ Նաիրի Սարգսյան Չենք թողնելու, որ գյուղական դպրոցների լույսերը մարեն․ Մենուա Սողոմոնյան2% հետվճար ԱրարատԲանկի Arca քարտերով վճարումների դիմացԹղթի պես բարակ. Չինացի ինժեներները ստեղծում են բազմաշերտ արևային մարտկոց Ինչպե՞ս պետք է կենսաթոշակառուն գոյատևի այդ չնչին թոշակով․ Դավիթ ՀակոբյանԸնտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա. «Ուժեղ Հայաստան»-ի անդամները հանդիպել են դեղագործներին Ժողովուրդը խաղից դուրս է. Քաղաքացին պետք է լինի սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում. Էդմոն ՄարուքյանԳուցե համաշխարհային կամ եվրոպական չափորոշիչներով` Հայաստանը դեռևս չունի հանցավորության ամենաբարձր մակարդակը, սակայն արտաքին դիտարկումներով էլ ակնհայտ է, որ հանցավորությունն անհամեմատ աճել է. Աննա ԿոստանյանՍխալվելու ռիսկը միշտ կա, բայց անգործությունը հաստատ կործանարար է. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

ԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին

Վերջին շաբաթվա ընթացքում որոշակի զարգացումներ են տեղի ունենում նաև, այսպես կոչված, արևմտամետների ճամբարում։ Շաբաթներ շարունակ արևմտամետ «Եվրաքվե» դաշինքին մաս կազմող «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները հայտնում էին, թե մտադիր են ընտրություններին մասնակցել միայնակ սեփական կուսակցություններով։

Ընդ որում, եթե «Հանրապետությունը» հստակ հայտարարել էր, որ ընտրություններին կմասնակցեն միայն իրենց միջոցներով և անդամներով, ապա «Հանուն հանրապետության» կուսակցությունից նշել էին, թե ցանկանում են բավականին մեծ ներգրավվածություն ապահովել իրենց ընտրական ցուցակում, այդ թվում նաև քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների։ Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստան այցելած Եվրամիության ներկայացուցիչները առանձին հանդիպում են ունեցել նաև արևմտամետ կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ նրանցից պահանջելով ընտրություններին մասնակցել մեկ ընդհանուր ցուցակով։ Իհարկե, Եվրամիությունը դեմ չէ, որ արևմտամետները ընտրություններին մասնակցեն կուսակցական ցուցակով։

Այդ կերպ միգուցե հնարավոր լինի հաղթահարել 4 տոկոսի շեմը, իսկ դաշինքներով գնալու դեպքում անցողիկ շեմը համարվելու է 7 տոկոսը, ուստի առաջարկում են գնալ մեկ կուսակցության՝ «Հանրապետության» ընտրական ցուցակով՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, բայց այդ ցուցակում ներգրավել նաև թե՛ «Հանուն հանրապետության» ներկայացուցիչներին, և թե՛ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներին, ցուցակներն էլ համաձայնեցնել Եվրամիության ներկայացուցիչների հետ։ Այդ պարագայում Եվրամիությունից խոստանում են բավականին լուրջ ֆինանսական և քարոզչական աջակցություն։ Հակառակ դեպքում, եթե արևմտամետներին չհաջողվի միավորել, ապա Եվրամիությունը ողջ խաղադրույքը դնելու է Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա։

Մոնիկա Կիրակոսյան