Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ucom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիային. տեսանյութՊայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» ՇարժումԸնտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՀայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՓողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի ՍարգսյանԵրաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանԻնչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը
Քաղաքականություն

Ընտրակաշառք օրը ցերեկով

Ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ Հայաստանում թոշակները կբարձրացնեն։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ հայտնելով, թե համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձրերը՝ ավելի քիչ։ Փաշինյանը մի քանի պատճառ է նշել, թե ինչու են հենց հիմա բարձրացնում կենսաթոշակները։ Ըստ նրա՝ դրանք են 2025 թ. տնտեսական աճի՝ կանխատեսվածից շատ լինելը, առողջության ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված ծախսերի հաշվարկը։ Փաշինյանին երկրորդել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ մանրամասնելով, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։

Ըստ նախարարի՝ բոլորին տրվող թոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։ Բացի այս բարձրացումից՝ քաղաքացիներն իրենք էլ կարող են ևս մինչև 10 հազար դրամով բարձրացնել իրենց կենսաթոշակը՝ հետվճարի ծրագրով։ Թոշակների բարձրացումը, իհարկե, լավ բան է, հատկապես երբ դեռ անցած տարի իշխանությունները պնդում էին, թե թոշակներ բարձրացնելու ռեսուրս չունեն։ Իսկ այժմ՝ ընտրություններից ամիսներ առաջ, թոշակներ են բարձրացնում, ինչը ոչ այլ ինչ է, քան սովորական ընտրակաշառք։ Հայաստանում կա շուրջ 500 000 կենսաթոշակառու, իսկ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 489 031 է։ Ըստ տարբեր հարցումների՝ այսօր Հայաստանի բնակչության քաղաքականապես ամենաակտիվ և մոտիվացված հատվածը տարիքով մարդիկ են, և Փաշինյանն ակնհայտորեն փորձում է նոր կողմնակիցներ ներգրավել։

Իսկ փետրվարի 7-ին ուժի մեջ մտած իրավակարգավորումներով ԿԸՀ-ն հանգիստ կարող է մերժել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրանցումը։ ԿԸՀ-ն, բնականաբար, նման քայլի չի գնա, իրավապահներն էլ քրեական վարույթ չեն հարուցի Փաշինյանի դեմ՝ ընտրակաշառքի գործով։ Փոխարենը թիրախում ընդդիմադիր կուսակցություններն ու դաշինքներն են լինելու, որոնց յուրաքանչյուր բառը լինելու է մանրադիտակի տակ։

Սոնա Գալստյան