Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-ից
Amazon.com Inc.-ի անցյալ տարվա հասույթը գերազանցել է Walmart Inc.-ի հասույթը՝ դառնալով ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով։
Walmart-ի երեկ հրապարակած ֆինանսական արդյունքների համաձայն՝ հունվարի 31-ին ավարտված ֆինանսական տարվա իր հասույթը կազմել է 713.2 միլիարդ դոլար։ Amazon-ը նախկինում հայտնել էր 2025թ․ տարեկան հասույթը 716.9 միլիարդ դոլարի չափով։ Walmart-ի եկամուտը աճել է 4.7 տոկոսով, մինչդեռ Amazon-ինը՝է 12.4 տոկոսով։
PYMNTS Intelligence-ի տվյալներով՝ Amazon-ին բաժին է ընկնում ԱՄՆ-ում մանրածախ վաճառքի մոտ 9 տոկոսը, Walmart-ի բաժինը կազմում է մոտ 7.6 տոկոս։
Walmart-ը տարեկան հասույթով առաջատարն էր 2001 թվականից, երբ առաջ անցավ նավթ արտադրող Exxon Mobil-ից։
Amazon-ը հիմնադրվել է 1994թ․ Ջեֆ Բեզոսի կողմից, որպես առցանց գրախանութ։ Ընկերությունն այժմ դարձել է առաջատար առցանց մանրածախ վաճառող, ինչպես նաեւ ամպային ծառայությունների եւ արհեստական բանականության տեխնոլոգիաների մատակարար։ Amazon-ը նաեւ արտադրում է իր սեփական էլեկտրոնային սարքերը, հագուստը եւ սննդամթերքը, ունի սթրիմինգային ծառայություն եւ արտադրում է ֆիլմեր ու հեռուստասերիալներ։
Amazon-ի բաժնետոմսերն ուրբաթ նախնական աճուրդում 0.3 տոկոսով, Walmart-ի բաժնետոմսերը նույնպես աճել են 0.3 տոկոսվ։ Amazon-ի շուկայական կապիտալացումը կազմում է 2.2 տրիլիոն դոլար, մինչդեռ Walmart-ինը` 995 միլիարդ դոլար։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց