Քաղաքական տեսանկյունից շատ ավելի շահեկան է, եթե Իսրայելն առաջինը հшրվածի Իրանին. Politico
Նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելը հարվածի Իրանին նախքան Միացյալ Նահանգների կողմից երկրի վրա հարձակում սկսելը, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ընթացիկ քննարկումներին ծանոթ երկու անձանց:
Թրամփի վարչակազմի այս պաշտոնյաները մասնավոր զրույցներում պնդում են, որ իսրայելական հարձակումը կդրդի Իրանին պատասխան գործողությունների, ինչը կօգնի ամերիկացի ընտրողների շրջանում աջակցություն հավաքել ԱՄՆ-ի հարվածի համար:
«Վարչակազմում և դրա շուրջ կարծիք կա, որ քաղաքականապես շատ ավելի լավ կլինի, եթե իսրայելցիները գնան առաջինը և միայնակ, իսկ իրանցիները պատասխան հարված հասցնեն մեզ՝ տալով ավելի շատ հիմքեր գործողություններ ձեռնարկելու համար», - ասել է քննարկումներին ծանոթ անձանցից մեկը:
Անկախ Իսրայելի կողմից առաջինը գործելու ցանկությունից, ամենահավանական սցենարը կարող է լինել ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունը, ասել են աղբյուրները:
Ի պատասխան մեկնաբանության հարցմանը՝ Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին ասել է. «Լրատվամիջոցները կարող են շարունակել ենթադրություններ անել նախագահի մտադրությունների վերաբերյալ որքան ուզում են, բայց միայն նախագահ Թրամփը գիտի, թե ինչ կարող է անել կամ չանել»:
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություններից:




















Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
«Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ...
Մոսկվայում մшհապարտ-ահшբեկիչը ռnւմբ է նետել ոստիկանների մեքենայի ուղղությամբ
Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին
Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը
Արաղչին հայտնել է Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ զnհերի թիվը
Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդ