Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. ԱլիևՌուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. ՊուտինԳազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի Ո՞վ ասաց, որ իրենք մնան, պատերազմ չի լինելու. քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղություն կոնցեպտի մասին110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն. Էդմոն ՄարուքյանՈրքա՞ն հաճախ պետք է փոխել ատամի խոզանակը։ Մասնագետը հերքում է առասպելները Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Փոքրիկ խմբակի ստերը․ Դավիթ ՂազինյանՆարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտըԱրարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց«Ինչքան գեղեցիկ կլիներ կյանքը, եթե մարդիկ չփչացնեին». Քրիստինա Եղոյան Մեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը». Նաիրի ՍարգսյանՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական տեսանկյունից շատ ավելի շահեկան է, եթե Իսրայելն առաջինը հшրվածի Իրանին. PoliticoՌուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԹույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ)
Տնտեսություն

Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգի վերաբերյալ որոշման մեջ:

Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու դրույթով և ամրագրել գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների արտադրական բազաներում տեսագրության պահպանման նվազագույն ժամկետները: Միաժամանակ սահմանվում են գազաբալոնային տրանսպորտային միջոցի առկայության և գազաբալոնի վկայագրման գործընթացի տեսագրությունում արտացոլվող պարտադիր գործողությունները։

Որոշմամբ կարգավորվում են ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում առկա ռիսկերն այն տրամաբանությամբ, որ գործընթացի նկատմամբ տեսագրությունների պարտադիր առկայության շնորհիվ վերահսկողական հնարավորությունների նոր գործիքակազմի ներդրման միջոցով բացահայտվելու են ոլորտում առկա թերությունները: Որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է՝ պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Իրավական ակտի կիրառման դեպքում՝ ներդրվում է հանրային ծառայությունների որակի վերահսկողության գործուն համակարգ:

Գազաբալոնների պարբերական վկայագրման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական և ոլորտում քաղաքականություն մշակող լիազոր  մարմինները տեսագրությունների առկայությամբ ստանում են նոր գործիքակազմ՝ ոլորտում գործունեություն ծավալող լիցենզավորված կազմակերպությունների կողմից գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների և նրանց վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման պրոցեսների ուսումնասիրության միջոցով թերությունների բացահայտման, առկա ռիսկերի չեզոքացման, ինչպես նաև՝ անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ վարչարարության իրականացման հիմքեր  ապահովելու նպատակով:

Ոլորտում քաղաքականություն մշակող լիազոր մարմինը տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում հնարավորություն է ստանում բացահայտելու գազաբալոնների վկայագրման գործընթացի կարգավորման ենթակա բաղադրիչները՝ ոլորտի կանոնակարգման նոր նախաձեռնությունների իրականացմամբ: