Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք չենք մտնելու պոպուլիզմի դաշտ․ Նաիրի ՍարգսյանՏեղ հասա՞վ, որ Իրանի ժողովրդին պետք է ցավակցել. Արշակ ԿարապետյանՀաճախորդների շնորհակալության օր Էջմիածին մասնաճյուղում․ IDBankԱռաջիկա երկու տարիներին իջեցնելու ենք դեղերի գները 30%-ով․ Հրայր ԿամենդատյանԱրցախի հարցը և արցախահայերի իրավունքները «ՀայաՔվեի» ուշադրության կենտրոնում են․ Ավետիք Քերոբյան.Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից. Մարիաննա Ղահրամանյան «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom 250 օր զրպարտված և ապօրինի կալանավորվածԴուխ հավաքիր ու ցավակցիր հարևանիդ. երեխաներ են զոհվում, հասկացիր․ Արշակ ԿարապետյանOzon Հայաստան-ի շրջանառությունը 2025 թվականին աճել է գրեթե 1,5 անգամ Նկատվում է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու միտում. Դավիթ ՀակոբյանՓաշինյանը «Մարտի 1»-ն օգտագործելու է քարոզչական նպատակներով Իրանի դեմ պատերազմը անդառնալիորեն փոխում է տարածաշրջանի պատկերը Փաշինյանը շարունակում է խուսանավել մոդուլային ատոմակայանի հարցում Ստեղծվել են արևային վահանակներ, որոնք էներգիա են ստանում նաև անձրևի կաթիլներից Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավnր Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Երևան և Երևանից Թրամփը կարծում է, որ Իրանում ռшզմական գործողությունը կարող է տևել մինչև մեկ ամիս Ինչպե՞ս երկպալատ պառլամենտը կարող է նպաստել ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը
Հասարակություն

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելեցին Ucom

Ucom-ի աջակցությամբ՝ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից արդեն երկրորդ տարին կազմակերպվող «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակցիներն այցելեցին Ucom-ի գրասենյակ, որտեղ հանդիպեցին ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։ 

«Արդյունավետ կառավարում և առաջնորդություն» թեմայի շուրջ զրույցի ընթացքում պարոն Յիրիկյանը ներկայացրեց  կառավարման՝ տասնամյակների փորձի ընթացքում ձևավորված իր սկզբունքները, կիսվեց հետաքրքիր դրվագներով և պատասխանեց մասնակիցների հարցերին։ 

Այցն իրականացվել է մեկ տարի տևողությամբ «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի շրջանակում։ Այս ընթացքում կազմակերպվել են անհատական դասընթացներ, մենթորության սեսիաներ, ստեղծվել են

տարբեր համագործակցությունների հաստատման հնարավորություններ։ Տրանսֆորմացիոն այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կանաչ նորարարների նոր սերնդի ձեռնարկատերերին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ շրջակա միջավայրի կայունության համար, այդ թվում կանաչ էներգիայի, ագրոտեխնոլոգիաների, էկոտուրիզմի և շրջանաձև տնտեսության ոլորտներում: 

«Որպես կանաչ ընկերություն՝ Ucom-ը կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ նորարարական տեխնոլոգիաները կարող են առանցքային դեր ունենալ կանաչ լուծումների ստեղծման գործում, և ուրախ ենք աջակցելու այն ձեռնարկատերերին ու նորարարներին, որոնք իրենց գաղափարներով նպաստում են Հայաստանի ավելի կայուն և էկոլոգիապես պատասխանատու ապագային», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Իմփաքթ Հաբ Երևանի համար առանցքային նշանակություն ունի մեր ծրագրերի մասնակիցներին ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև իրական փորձով զինելը։ Ռալֆ Յիրիկյանի հետ այս անմիջական հանդիպումը մեր ֆելոուների համար բացառիկ հնարավորություն էր։ Նմանատիպ փորձի փոխանակումը վճռական դեր ունի մեր կանաչ նորարարների համար, քանի որ օգնում է նրանց տեսնել իրենց ստարտափների աճի հեռանկարը և գաղափարները վերածել կայուն, լայնածավալ ազդեցություն ունեցող բիզնեսների», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի տնօրեն Թիջեյ Ճղըլեանը:

Նախաձեռնությանը մասնակցելու համար ընտրվել էր տասը գաղափար, այդ թվում՝ նեյլոնե հնամաշ զուգագուլպաների վերամշակմամբ ստեղծվող դիմացկուն գորգերի Eco Habit-ը,  բազմակի օգտագործման մեղրամոմե սննդի փաթեթավորման միջոցներ արտադրող Bee Green-ը, արհեստական բանականության վրա հիմնված ուսուցման հարթակ SeElabUS, և այլ գաղափարներ։ 

Նախագծի ավարտին թիմերը կներկայացնեն այս ամիսների ընթացքում իրենց մշակած պրոդուկտները, իսկ լավագույն նախագիծը կստանա ֆինանսական մրցանակ՝ այն կյանքի կոչելու համար։