Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ Կարապետյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Արժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր ԿամենդատյանԿիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԱռաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Երաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է. Արա Այվազյան

«Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը

«Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգի շուրջ քննարկումները ցույց տվեցին, թե որքան զգայուն և կենսական է անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը Հայաստանի համար։ Պոպուլիստական նկատառումներով և բառապաշարով մերժել այն և ստորադասել կուսակցական, նախընտրական շահին` նշանակում է չհասկանալ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նշանակում է նաև չտեսնել Հայաստանն այս լարվածությունից դուրս հանելու թերևս միակ ճանապարհը։

«Երաշխավորված խաղաղությունը» հիմնված չէ կողմերի բարի կամքի վրա. այն ելնում է միջազգային քաղաքականության իրատեսական տրամաբանությունից։ Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն դրա ապահովման մեխանիզմներ և խախտման համար պատասխանատվության համակարգ. Խոսքը վերաբերում է պրագմատիկ հարաբերությունների ստեղծմանը միջազգային այն դերակատարների հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանային հավասարակշռության վերականգնմամբ, և որոնց ռազմավարական շահերը համընկնում են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հետ:

Ի պատասխան «Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգին սկսել է շրջանառվել այն թեզը, թե Հայաստանի անվտանգության երաշխիքները արդեն եղել են, սակայն ճակատագրական պահին դրանք չեն աշխատել։ Արդյունքում ասում են՝ Հայաստանը պետք է ինքն իրեն դարձնի «երաշխավորված խաղաղության» երաշխավոր:

Այս փաստարկը պարունակում է հիմքային տրամաբանական սխալ: Եթե գործող անվտանգության մեխանիզմները անբավարար կամ ոչ արդյունավետ են եղել, դա չի նշանակում ընդհանրապես հրաժարում երաշխիքներից, այլ դրանց վերանայում և ինստիտուցիոնալ ամրապնդում: Երաշխիքներից հրաժարվելը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև ուղղակիորեն խորացնում է ռազմավարական խոցելիությունը.
պետությունը, որը գտնվում է հարևանների հետ ռազմական և ժողովրդագրական դիսբալանսի իրավիճակում, միայնակ չի կարող լինել խաղաղության երաշխավոր: Միջազգային քաղաքականության մեջ նման նախադեպ գրեթե գոյություն չունի։ Արտաքին պարտավորությունների, պատասխանատվության մեխանիզմների և միջազգային վերահսկողության բացակայության դեպքում ցանկացած «խաղաղություն» վերածվում է ընդամենը ճգնաժամերի միջև ժամանակավոր դադարների։

Բնականաբար, այս համակարգի կարևոր բաղադրիչն է մոնիթորինգի և երաշխիքների մանդատը, որը կարող է ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Սակայն դրա արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ձևակերպումներով, այլ նաև երաշխավորող պետությունների քաղաքական կամքով և նրանց ռազմավարական շահերի համընկնմամբ Հայաստանի հիմնարար շահերի հետ։ Հենց այդ պատճառով հայեցակարգը ենթադրում է դաշնակցային հարաբերությունների վերաիմաստավորում՝ հռչակագրային պարտավորություններից դեպի չափելի, ձևականացված պատասխանատվության և գործնական աջակցության գործիքներ։

Խաղաղությունը չի կարող պահպանվել, եթե չկա խախտման դեպքում գործարկվող պատասխանատվության մեխանիզմ։ Հետևաբար խաղաղության պայմանագիրը պետք է ներառի ավտոմատ քաղաքական և տնտեսական հետևանքներ, խախտումների միջազգային քննության պարտադիր ընթացակարգ և նախապես համաձայնեցված արձագանքման միջոցներ։ Առանց նման դրույթների ցանկացած համաձայնագիր մնում է խոցելի։

Հատուկ արժե անդրադառնալ երաշխիքների «գնի» խնդրին: Ռազմավարական քաղաքականությունում գին միշտ գոյություն ունի, սակայն անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների բացակայությունը արդեն ունեցել է Հայաստանի համար ծանր հետևանքներ: Հետեւաբար, խնդիրն այն չէ՝ գին կա, թե ոչ, այլ այն, թե արդյոք այն կլինի գիտակցված, հաշվարկված և համաչափ ազգային շահերին։ Շատ ավելի վտանգավոր է, երբ երաշխավորված խաղաղության բացակայությունը հանգեցնում է անկանխատեսելի և պարտադրված կորուստների։

Անհրաժեշտ է հատուկ ընդգծել՝ «երաշխավորված խաղաղությունը» ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին կախվածության հետ: Դրա ամբողջ իմաստը կայանում է Հայաստանի ռազմավարական նշանակության և սուբյեկտության վերականգնման մեջ. Խոսքը վերաբերում է այն համակարգի ձևավորմանը, որտեղ երկրի անվտանգությունը հիմնված է ոչ թե քաղաքական խոստումների, այլ սեփական կարողությունների զարգացմանը համընթաց շահերի համընկնման, պարտավորությունների հստակեցման և արձագանքման իրական մեխանիզմների ներդրման վրա:

Միջազգային հարաբերությունների պատմությունը հստակ ցույց է տալիս՝ այնտեղ, որտեղ բացակայում են ինստիտուցիոնալ երաշխիքները, ի վերջո գործում է ուժի իրավունքը։ Եթե չկա խաղաղությունը պահպանելու մեխանիզմ, ապա ստեղծվում է պարտադրված խաղաղության իրավիճակ, որտեղ հաղթողը թելադրում է իր պայմանները պարտվողին։ Երաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է։
Վերջապես, այսօր Հայաստանի առաջ կանգնած է հիմնարար ընտրություն. կամ երկրի անվտանգությունը ինստիտուցիոնալացված է միջազգային երաշխիքների և պատասխանատվության մեխանիզմների միջոցով, կամ մեր պետությունը շարունակում է ապրել ուժային ճնշումների տրամաբանության մեջ։ Միջազգային քաղաքականությունում երրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի։

Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ