Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»
Քաղաքականություն

Ընտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին

Կառավարությունը մինչև տարվա կեսը պետական համակարգի աշխատակիցներին կհատկացնի ավելի քան 4.6 միլիարդ դրամ (մոտ 12 մլն դոլար) պարգևավճարների համար։ Համեմատության համար՝ 2025 թվականի առաջին կիսամյակում պարգևատրումների համար նախատեսված էր 3.6 միլիարդ դրամ, այսինքն՝ տարվա երկրորդ հատվածում հատկացվող գումարը ավելացվել է շուրջ 1 միլիարդ դրամով։ Այս որոշումը կրկին ուշադրության կենտրոնում է դնում ընտրություններից առաջ պետական համակարգում խրախուսման ծրագրերի կիրառման հարցը։

Քննարկումների հիմնական առանցքն այն է, թե որքանով են նման պարգևատրումները պայմանավորված աշխատանքի իրական գնահատմամբ, և որքանով կարող են ընկալվել որպես ընտրական փուլում քաղաքական ազդեցության գործիք։ Փորձագետների գնահատմամբ՝ ընտրությունների նախաշեմին նման ծրագրերի իրականացումը պարունակում է քաղաքական կոռուպցիոն ռիսկեր։

Մինչ իշխանությունը, օգտագործելով Ընտրական օրենսգրքի սողանքները, արգելում է ընդդիմությանը նույնիսկ բարեգործական ծրագրեր իրականացնել, իրենք՝ չարաշահելով սեփական իշխանությունն ու վարչական ռեսուրսը, պարգևավճարների տեսքով ընտրակաշառք են տալիս պետական համակարգի աշխատողներին։ Ընդհանրապես Հայաստանում պետական համակարգը ամբողջությամբ համարվել է գործող իշխանությունների ոստանը՝ լրացուցիչ 15-ից 20% ձայն, և բոլոր իշխանություններն էլ չեն հրաժարվել այդ հանգամանքն օգտագործելու գայթակղությունից։

Փաշինյանն այս առումով նույնիսկ գերազանցել է իր նախորդներին, և այժմ այս գումարների հատկացումը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է կրկին պետական համակարգին գումարով գնելու և իր կողմը քաշելու համար։ Սա, ի դեպ, բավականին լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ։

Աննա Մարգարյան