Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Վովային կգործուղեն Սահմանադրական դատարան

ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Ազգային ժողովի փոխանցմամբ, առաջարկի հեղինակը ՀՀ նախագահն է։ ՍԴ-ում դատավորի պաշտոնը թափուր էր մնացել Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատական վճիռն ուժի մեջ մտնելուց հետո, և այս անգամ թեկնածություն առաջադրել կարող էր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը։ Մեր տեղեկություններով, Խաչատուրյանն այլ թեկնածու է ունեցել այդ պաշտոնի համար, բայց նրան Փաշինյանն անձամբ է ստիպել այլ թեկնածուի ներկայացնել։ Նախագահի թեկնածուն փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի իրավաբան Տիգրան Եգորյանն է եղել, որը համառորեն փորձում է զբաղեցնել ՍԴ դատավորի պաշտոն։

Բայց իշխանություններն այլ հաշվարկներ ունեն։ Վլադիմիր Վարդանյանը, նշենք, ՔՊ ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության առաջին փուլում ստացել էր 292 ձայն և 24-րդն էր ստացած ձայների թվով։ Պետք է մասնակցեր առաջին 50-նյակի կազմավորման քվեարկությանը։ Փաշինյանն այսկերպ նախ մաքրում է ընտրական ցուցակը, ապա և ՍԴ-ում իր հերթական կողմնակիցն տեղավորում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Վլադիմիր Վարդանյանը համաձայնվել է այս առաջարկին մի այմանով, որպեսզի դատավոր դառնալուց հետո իրենց ՍԴ նախագահ կարգեն։

Գործող նախագահ Արման Դիլանյանն այնքան էլ ակտիվ չի պաշտպանում իշխանական թեզերը։ Փաշինյանին հարկավոր է ինչ-որ մեկը, ով ՍԴ-ն կվերածի ՔՊ-ի քարոզչամիջոցի։ Վլադիմիր Վարդանյանն «իդեալական» է համապատասխանում այս դերին։ Ի դեպ, նրա թեկնածության առաջադրումը զայրացրել է քաղհասարակությանը, որն իր շարքերից մեկին էր պատկերացնում ՍԴ-ում։ Վարդանյանին հիշեցնում են իր՝ «նախկին» լինելու, երկար տարիներ Գագիկ Հարությունյանին անմռունչ ծառայելու, վեթինգի գործընթացը բարեհաջող կերպով ձախողելու հանգամանքը։ 

Մանե Կիրակոսյան