Աշխարհի ամենատարօրինակ սեքսուալ ավանդույթները
Մարդկային երևակայությունն անսահման է, հատկապես առավել վառ և գունագեղ է սեքսուալ երևակայությունը:
Միջագետքի մարմնավաճառության տաճարներից սկսած մինչև հին ճապոնական տարօրինակ ավանդույթները մեզ կպատմեն «սիրո մշակույթի» ամենաապշեցուցիչ դրսևորումների մասին: Եվ քանի որ սեքսուալ խաղերը ճաշակի խնդիր են, ապա յուրաքանչյուր երկիր ունի այդ մշակույթի նկատմամբ իր տարօրինակ, զավեշտալի երբեմն էլ' բավականին դաժան ճաշակի դրսևորումները:
Կամչատկայի որոշ բնակավայրերում ընտանիքի համար մեծ պատիվ է համարվում, երբ հյուրը գիշերում էր տան տիրոջ կնոջ հետ: Ի դեպ, կինն է ամեն կերպ պետք է կարողանա հրապուրել հյուրերին, և եթե նրան հաջողվում է նաև հղիանալ, մեծ ծիսակատարություն է կազմակերպվում գյուղում:
Չուկչաներն ու էսկիմոսներն օրինակ, իրենց կանանց, այսպես ասած, վարձով էին տալիս: Երբ ցեղի ամենահեղինակավոր ներկայացուցիչն իր մի քանի ցեղակից տղամարդկանց հետ պատրաստվում էր գնալ որսի, նա պարտավոր էր իր հետ վերցնել ինչ-որ մեկի կնոջը, ընդ որում, այն կնոջը, որի ամուսինը, ի տարբերություն մյուսների, ավելի համառորեն էր առաջարկում: Որսի ամբողջ ընթացքում այդ կինը ոչ միայն պարտավոր էր լինել լավ խոհարար, այլև կրքոտ սիրուհի՝ որսորդի ոգին բարձր պահելու համար:
Տիբեթում աղջիկը համարվում էր նախանձելի հարսնացու, եթե նա ունեցել էր տասնյակ զուգընկերներ և հարուստ սեռական կյանք: Այնտեղ կույս աղջիկները հեղինակություն չէին վայելում:
Բրազիլյայում տոպինաբայի ցեղի տղամարդիկ դիմում էին դաժան զոհողությունների իրենց կանանց դուր գալու համար: Բանն այն է, որ այս ցեղի աղջիկներն ուշադրությունն էին դարձնում այն տղամարդկանց, ովքեր ունեին մեծ սեռական օրգաններ: Այդ պատճառով տղամարդիկ, որոնք որոշակի կասկածներ ունեին այս հարցի շուրջ, խայթել էին տալիս օձերին իրենց առնանդամը, որից հետո նրանց «հպարտությունը» համապատասխանում էր կանանց սպասելիքներին:
Իսկ այ սիրո մեծ վարպետ հնդիկներն ունեին հաճույքի հասնելու իրենց էքստրեմալ տարբերակները: Օրինակ' նրանց սիրո մասին տրակտատները սովորեցնում էին տղամարդկանց մարմնի ինտիմ մասերում օգտագործել պիրսինգներ՝ ոսկուց, արծաթից, երկաթից, փայտից կամ էլ գոմեշի եղջուրներից: Իսկ պահպանակների հայրն է համարվում երկար, խողովակաձև պաշտպանիչ «հնարքը», որը նույնպես հնդիկներն են հորինել:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ այստեղ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT