Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազելու փոխարեն, աճել են պետական պարտքն ու կառավարության պարգևավճարները. Աշոտ ՄարկոսյանԱնընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ․ Ռոբերտ ԱմստերդամԵրբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանիցԻմ վերաբերմունքը Ադրբեջանից գնված նավթամթերքին․ Վահե Դարբինյան Ինչո՞ւ պետության միջոցները չեն հասնում թոշակառուներին. Ավետիք ՉալաբյանՉե՛նք լինելու չոքած, խաղաղության հասնելու ենք` հավասարը հավասար դիրքերից. Նարեկ Կարապետյան Գիտեր, որ կխփեմ նավթամուղին, գիտեի՞ք, որ նախարարի պաշտոնից դրա համար հանեցին Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի մասնագիտական տոնն էԳաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերըՓաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին Թույլ կառավարման պատճառով բարձրանում են գները. «Մեր ձևով» ժողովրդական շարժումՆիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է. Նարեկ ԿարապետյանՀայրենիքին հավատարմորեն ծառայած մարդիկ այսօր մոռացված են պետության կողմից․ Դավիթ ՀակոբյանԹոշակառուներին կանգնեցրել են փաստի առաջ․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամեն օր ոտնահարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները. Էդմոն ՄարուքյանԹրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանին հետ կկանչեն, Փաշինյանը մտահոգ է Փաշինյանական իշխանությունը նոր արշավ է սկսելու ԶԼՄ-ների դեմ
Քաղաքականություն

Ավելին չէինք էլ սպասում․ Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին

Փաշինյան-Ալիեւ հանդիպումից Ստեփանակերտում չեն ակնկալել արդյունավետ որոշումներ, բայց որ հանդիպումը կայացել է, կան որոշ պայմանավորվածություններ, ընկալվում է դրական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքներին։

«Մենք չենք ակնկալել հատուկ, արդյունավետ որոշումներ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, բայց այն, որ հանդիպումը կայացել է, այն, որ հայտարարություններից ելնելով՝ կարող ենք ասել, որոշ պայմանավորվածություններ կան, կոնկրետ ամենակարեւորը առաջնագծում եւ հումանիտար համագործակցության առումով, որ առաջին անգամ է այս հանդիպումներից հետո հնչեցվում։ Սա արդեն ողջունելի է, եւ միանշանակ, ավելին չէինք էլ սպասում։ Քանի որ մինչեւ հանդիպումը կար կարծիք, որ ձախողվելու է։ Սակայն, ամեն ինչ նորմալ ենք համարում, դրական է, ողջունում ենք»,- նշեց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը հաջորդած հայտարարություններում որեւէ հիշատակում չեղավ բանակցային ձեւաչափի հնարավոր փոփոխության մասին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ Վիեննայում չեն ընթացել բանակցություններ Ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ, եւ երբ գա այդ փուլը, Ստեփանակերտը պետք է միանա բանակցային գործընթացին․ «Մենք ֆիքսում էինք, որ սա բանակցություն չէ, սա հանդիպում է, եւ այդ հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որը կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ, այսինքն՝ առաջնագիծ, ուղիղ կապ, հումանիտար համագործակցություն, իհարկե, սրանք հետագայում իրենց ազդեցությունն են թողնելու բանակցությունների վրա։ Եվ երբ որ, համոզված եմ, արդեն կոնկրետ բանակցության թեման օրակարգ մտնի, Ալիեւը ինքն է առաջինը համոզվելու, որ առանց Ղարաբաղի լուծում չկա։ Եթե Ադրբեջանը լուծում է ուզում, ապա պետք է Ղարաբաղը նստի բանակցության սեղանի շուրջ։ Նշանակում է՝ այս փուլում նրանց էլ ձեռք չի տալիս որեւէ տարբերակով լուծում՝ հասկանալով միջազգային եւ ներքաղաքական իրավիճակի ազդեցությունը։

Երբ արդեն իրավիճակը հասունանա այնպես, որ մենք սկսենք քննարկել լուծման տարբերակը, Ղարաբաղը պարտավոր է լինելու նստել բանակցային սեղանի շուրջ։ Դրա մասին պարբերաբար հայտարարել են նաեւ ԵԱՀԿ համանախագահող երկրների ներկայացուցիչները, որ արդեն մի փուլում Ղարաբաղը պետք է նստի սեղանի շուրջ, եւ բանակցության մաս կազմի։ Եվ այդ փուլը այն է, երբ սկսվեն արդեն կոնկրետ քննարկումներ։ Այս պահին չկան կոնկրետ քննարկումներ։ Տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում՝ այս բոլորը ընդունում են, բայց արդեն երբ սկսվի դետալների քննարկումը, թե ինչպե՞ս ենք հասկանում տարածքային ամբողջականությունը,ազգերի ինքնորոշման իրավունքը, հասկացանք, ուժի կիրառումը բոլորի համար պարզ է, բայց այն երկուսում տարընթերցումներ միշտ էլ լինելու են, պետք է, որ Ղարաբաղը կոնկրետ իր դիրքորոշմամբ արդեն բանակցություններին մասնակցի»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Իսկ հումանիտար ուղղությամբ պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Վիեննայում, ըստ նախկին վարչապետի՝ կարող են դառնալ մեծ համագործակցության սկիզբ․ «Եթե Ադրբեջանը ցանկություն ունի հարցի խաղաղ կարգավորման մասով, ապա պարտավոր է ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Այսինքն՝ Ադրբեջանն ունի սպասելիք, մենք մեր խնդիրը լուծել ենք, իսկ այդ պարագայում հումանիտար առաքելությունների համագործակցության առումով նրանք ավելի շատ պետք է լինեն շահագրգռված։ Երեւի իրենց գիտակցությունը արդեն թույլ է տալիս դրա մասին ոչ միայն հայտարարելու, այլ նաեւ՝ քայլեր անելու։ 2016-ի Ապրիլյան պատերազմից արդեն անցել է երեք տարի, եւ այս երեք տարիներին Ադրբեջանն էլ հասկացել է, որ այլընտրանք չունի, պետք է ստիպված համակերպվի ստեղծված իրավիճակի հետ եւ քայլ առ քայլ Ադրբեջանի ժողովրդին պատրաստի խաղաղության։ Այդ առումով՝ այդ փոքր հումանիտար համագործակցության քայլերը, որը սպասում ենք, սկիզբն է լինելու հումանիտար ծրագրերի արդեն մեծ համագործակցության, որն էլ կբերի վերջնական խաղաղության»։

Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ընկալումները պետք է պարզաբանվեն, իսկ Արցախի ԱԳ նախարարը նշել էր, որ դրանք հնացած են ու ամբողջությամբ պետք է վերանայվեն․ Արայիկ Հարությունյանն այս դիտարկումները գնահատեց նույն համատեքստում․ «Երկուսն էլ կարծես նույն բանն են ասում՝ հնացած են, որովհետեւ հստակություն չկա: Նշվում է տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում. ո՞ր սկզբունքն ինչպես է ընկալվում: Մենք համարում ենք, որ տարածքային ամբողջականությունը վերաբերում է՝ առանց Արցախի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Երկրորդ, մենք ունենք խնդիրներ Շահումյանի, Գետաշենի հետ կապված, որոնք կարծես բանակցություններից դուրս են եկել, բայց երբ Արցախը մտնի բանակցությունների մեջ, մենք պարտավոր ենք լինելու այդ թեմաներն առաջ մղել: Նույն փախստականների բնականոն կյանքի վերադարձի հետ կապված մենք ավելի մեծ պահանջներ ունենք, քան Ադրբեջանը: Այս հարցում եւս հստակեցումներ պետք է անենք, ինչը մադրդիսյան սկզբունքներում հստակ արտացոլված է: Մենք պետք է փորձենք ճկուն լինել եւ ավելի մեծ պահանջ դնել:

Ինչ վերաբերում է ազգերի ինքնորոշմանը, ապա այստեղ երկրորդ կարծիք չկա․ դա հնարավոր չէ այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը: Դրա համար, այո, երկուսն էլ նույն բանն են ասում: Վերջնականապես հնացած է այն, որ նախկին մադրիդյան սկզբունքներում ազգերի ինքնորոշման սկզբունքն ինչ-որ տեղ դիտարկվում էր ինքնորոշում Ադրբեջանի կազմում, դա պետք է մոռանանք: Ադրբեջանը եւս պետք է դա հասկանա: Ինքնորոշումն այն է, որ մենք ենք որոշում՝ միանում ենք Հայաստանին, թե շարունակում ենք գնալ անկախացման ճանապարհով: Դա Արցախի ժողովրդի որոշումն է: Իսկ տարածքային ամբողջականության մասով պետք է նոր թեմաներ շրջանառության մեջ դնել՝ կապված մեր փախստականների հետ»:

Չնայած հումանիտար համագործակցության շուրջ պայմանավորվածություններին՝ պատերազմի վտանգը, ըստ Հարությունյանի, ամեն օր առկա է․ «Մենք վտանգ ամեն օր ենք տեսնում։ 1994 թվականի խաղաղության համաձայնագրից հետո, մենք ամեն օր սպասում ենք պատերազմի, ու Ապրիլյանը դրա վառ ապացույցն է։ Իսկ ինչ վերաբերում է առաջիկային, իհարկե, Ադրբեջանը պատրաստվում է ամեն օր, բայց հայկական կողմն էլ այնպես չէ, որ ձեռքերը ծալած նստած է։ Այսօրվա մեր անվտանգության երաշխիքը մեր բանակն է եւ անկախ հումանիտար գործընթացից՝ բանակի դերն ամենակարեւորն է, քանի որ վտանգ միշտ էլ կա։ Բանակը միշտ պետք է լինի մեր անվտանգության գլխավոր երաշխիքը»,- ասաց նա։