Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Երկիրը ֆեյսբուքով է ղեկավարում. Արշակ Կարապետյան Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Անհրաժեշտ է բարձրացնել և ինդեքսավորել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ Ատոմ ՄխիթարյանԴատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումներըԿարգավորվող գունային թափանցիկ արևային մարտկոցը նախատեսված է ճկուն մակերեսների համար Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ Նարեկ Կարապետյան Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ» Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ» Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ» Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ» Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ
Հասարակություն

Ինչու է ձերբակալվել Որոտանի համայնքապետն ու ինչ են գտել նրա տանը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում (լուսանկարներ)

«facebook.com» կայքէջի «aravot.am» օգտատիրոջ 2021թ. հունիսի 10-ի` «Օրինական կաշա՞ռք, թե՞ ... Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի ղեկավարը, 2021թ. հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

Որոտանի գյուղապետը բնակիչներին առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք կբավարարվեն: Արդյունքում 31 անձինք ներկայացրել են դիմումներ, որոնք Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ 09.06.2021թ. որոշմամբ բավարարվել են:

Պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Որոտանի գյուղապետի ընտանիքի անդամները:

Միևնույն ժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ Որոտանի գյուղապետը որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցել նշված ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշմամբ բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքերը, առերևույթ պարունակում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված (ընտրակաշառք տալու և ստանալու) հանցագործությունների հատկանիշներ, ուստի՝ 2021թ. հուլիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: ՀՀ ՀՔԾ ու ՀՀ ՔԿ քննիչների կազմից ձևավորվել է քննչական խումբ:

2021թ. հուլիսի 9-ին խուզարկություններ են կատարվել Որոտանի գյուղապետի աշխատասենյակում և բնակարանում, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել են զենք, զինամթերք, որոնց ձեռքբերման և պահելու օրինականությունը ստուգվում է:

Որոտանի գյուղապետը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: