Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»
Հասարակություն

ՀԱՊԿ-ի «Մարտական ​​եղբայրություն-2023» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-6-ը՝ Բելառուսում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մարտական ​​եղբայրություն -2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսի տարածքում։ Դրանց մասնակցող զորակազմերը կսկսեն  հանրապետությունում վերաբազավորվել օգոստոսի 25-ից։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է Բելառուսի Պաշտպանության նախարարության  մամուլի ծառայությունը։

«Մարտական ​​եղբայրություն-2023» զորավարժությունների ընդհանուր մտահղացմամբ նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ, որոնք միավորում են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի տարբեր բաղադրիչների նախապատրաստումը», - ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն Բրեստի, Գրոդնոյի և Մինսկի մարզերի զինավարժարանները և տարածքները։

Նախատեսվում է «Փոխգործակցություն-2023» համատեղ վարժանք ՀԱՊԿ օպերատիվ  հակազդման հավաքական ուժերով՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառման խնդիրների մշակմամբ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրադրության կարգավորման նպատակով։

Նաև նախատեսվում են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի «Որոնում-2023» հատուկ վարժանքը ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերով և միջոցներով, ինչպես նաև «Էշելոն-2023» հատուկ վարժանքը ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի ուժերով և նյութատեխնիկական ապահովման միջոցներով:

Բացի դրանից, նախատեսված է «Պատնեշ-2023» հատուկ վարժանքը՝ ՀԱՊԿ-ի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորման մասնակցությամբ: