Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի
Այս տարվա փետրվարի 19-ի դրությամբ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել է 2418 օրենք, հայտարարություն, նախագիծ, ընտրել անկախ մարմինների անդամներ։ Դրանցից 2272-ը օրենսդրական նախաձեռնություններ են։ Ըստ ԱԺ կայքում հրապարակված տվյալների՝ այդ նախաձեռնություններից միայն 6-ն են հեղինակել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
«Հայաստան» խմբակցությունը և նրա պատգամավորները 2025 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ ներկայացրել են 53 նախաձեռնություն։ Այդ նախաձեռնություններից ընդունվել է միայն 6-ը, մերժվել է 26 նախաձեռնություն, հեղինակի կողմից հետ է վերցվել 21 նախաձեռնություն։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդես են եկել 16 նախաձեռնությամբ։ Այդ նախաձեռնություններից 5-ը հեղինակների կողմից հետ են կանչվել, 1 նախաձեռնություն ընդունվել է, մնացած 10-ը՝ մերժվել։ Փաստորեն, այս խորհրդարանն աչքի է ընկել ընդդիմության նախաձեռնությունները տոտալ մերժելու, քաղաքական դիսկուրսը տապալելու քաղաքականությամբ։ Նույնիսկ այսպես կոչված՝ «նախկինների» օրոք նման ցուցանիշներ Ազգային ժողովը չի ունեցել, երբ իշխանությունը հրաժարվում էր գործակցել ընդդիմության հետ։
Իշխող ուժը տապալել է անգամ ոչ քաղաքական նախաձեռնությունները՝ պարզապես այն պատճառով, որ դրանց հեղինակն ընդդիմությունն է։ Արդյունքում, 8-րդ գումարման խորհրդարանը կարելի է համարել ամենավատը ՀՀ նորագույն պատմության ընթացքում։ Եվ դրա միակ մեղավորն ու պատասխանատուն «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Մինչ իշխող ուժը բողոքում է քաղաքական դիսկուրսի մակարդակի նվազումից, հենց իրենք են իջեցնում դրա մակարդակը։ Սա, ի դեպ, արվում է գիտակցված՝ ընդդիմության արդյունավետությունը հանրության աչքերում նվազեցնելու, վարկաբեկելու համար։
Եթե ՔՊ-ն հունիսյան ընտրություններից հետո շարունակի իշխել Հայաստանում, ապա կրկին ականատեսն ենք լինելու քաղաքականության վարկաբեկման, անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտի շիկացման, մինչդեռ Հայաստանին այսօր օդուջրի պես համաձայնություն, համերաշխություն և միահամուռ ուժերով պետության խնդիրների լուծում է հարկավոր։ Ընտրողը պիտի որոշի, թե որ ուժը կարող է դրանք բերել Հայաստանին։
Աննա Մարգարյան




















Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...