Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն Մանվելյան

«Երկու երեխա ունի, կինը հղի է»․ այսօր զոհված Արսենը վարժական հավաքների էր մեկնել

Շատ լավ մարդ էր, շատ լավ տղա։ Այս մասին այսօր MediaHub-ին պատմեց Ռանչպար համայնքի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը՝ խոսելով համագյուղացու՝ Արսեն Մկրտչյանի զոհվելու մասին։

«Քույր ու եղբայր ունի, եղբայրը ՌԴ-ում է ապրում, ճանապարհին է, գալիս է։ Ամուսնացած էր, երկու աղջիկ ունի, կինն էլ երրորդ բալիկին է սպասում»,-պատմեց Վահան Վարդանյանը:

Վարչական ղեկավարը ներկայացրեց, որ Արսենը 25-օրյա վարժական հավաքների էր մեկնել։

«Նախորդ ամիս էր գնացել, սեպտեմբերի 10-ին պիտի վերադառնար։ Վերապատրաստումից մի քանի օր հետո էր հերթապահության բարձրացել։ Գյուղում շատ ծանր վիճակ է, բարդ էր նաև ընտանիքին հայտնելը»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից ու հրաձգային այլ զինատեսակներից կրակ են բացել Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ ՊՆ-ն հայտնել է երկու զոհի և մեկ վիրավորի մասին:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մամուլը գրում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Լիաննա Թորոսյան