Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվե

«5 փաստ՝ սահմանային իրավիճակի ու տեղի ունեցող իրադարձությունների մասին». Դավիթ Թորոսյան

«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, 5 փաստ՝ սահմանային իրավիճակի և տեղի ունեցող իրադարձությունների մասին․
1․ թշնամին, ըստ էության, լիակատար վերահսկողություն ունի իր ներքին մեդիադաշտի վրա և իր ռեալ գործողություններից առաջ, բացի տեղեկատվական պատրաստությունը և գրոհը հայկական դաշտի վրա, գործնականում փակում է «տեղեկատվական փականը» և երեկ-այսօրվա նման իբրև արտահոսքեր գործնականում թույլ չի տալիս։

2․ «Սահմանին կա՞ն կուտակումներ, թե՝ չէ» բազմաչարչար հարցը, միանշանակ և աներկբա պատասխան չունի, քանի որ թշնամին միշտ քանակով, խտությամբ և զինտեխնիկայով, գաղտնիք չէ, որ գերազանցել և գերազանցում է մեզ։ Փաստ է, որ օրեր առաջ, լրացուցիչ տեխնիկա և մարդուժ էր բերվել Սոթքի ուղղությամբ բախումների ընթացքում, որի մասին տեսանյութը տարածել էր ՊՆ-ն։ Արդյո՞ք դա այն ծավալի և որակի կուտակում է, որ կարող ենք միանշանակ պնդել, թե «պատերազմին 5 է պակաս», կարծում եմ՝ ոչ։ Կարծիքս հիմնված է ինչպես մեդիաում առկա նյութերի վերլուծության վրա, այնպես էլ՝ տեղի հրամանատարական տարբեր օղակների հետ զրույցների արդյունքում արված եզրակացությունների վրա։

3․ Արդյոք այս ամենը նշանակում է, որ սադրանքներ, բախումներ էսկալացիաներ կամ պատերազմը բացառված է․ ակնհայտ է, որ ոչ։ Ոչինչ չի կարող մեզ նման երաշխիք ու վստահություն տալ։

4․ Արդյոք արդարացված է այն կիսատագնապային տրամադրությունը, որ որոշ դեպքերում ունենք․ կարծում եմ կրկին ոչ։

5․ Ինչ անել նման դեպքերում․ պետք է հաշվի առնել, որ նման տեսանյութերը, նպատակ ունեն ինչպես ներքին լսարանին ոգևորել, այնպես էլ մեզ բարոյալքելու, կամային հատկանիշները ընկճելու, որովհետև տեղեկատվական-հոգեբանական (հիբրիդային) պատերազմներում, ինչպես ասում են «դա գործի կեսն է»։

Թշնամին զգացել է մեր հասարակության բնավորության ու խառնվածքի հպման կետերը» և փորձում է խաղալ այդ զգացմունքների և էմոցիաների վրա, իսկ էմոցիաների հորձանուտ նետված մարդը, միանշանակ ավելի խոցել է, քան սառը դատողությունը պահպանողը, ուստի շատ կարևոր իրենց խաղի մեջ, ինքներս մեզ չներքաշելը, զգոնությունն ու սառնասրտությունը պահպանելը, տեղեկատվական հոսքերի հետևելը և իրենց շահավետ քարոզչական թեզերն ու նարատիվները, մեր ներքին դաշտ չբերելը»: