Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ Հայաստան
Հասարակություն

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան։

Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է աշխարհահռչակ HOWO բրենդի ինքնաթափ-բեռնատարները, որոնք համապատասխանեցված են երկրի կլիմայական պայմաններին ու վառելիքին։

Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է նաև համաշխարհային ճանաչում ունեցող այլ բրենդների շինարարական տեխնիկան և սարքավորումները, ինչպիսիք են SDLG-ն, HANGCHA-ն և ZOOMLION-ը։

Բացի շինարարական տեխնիկայի վաճառքից, Sino Armenia-ն ապահովում է նաև տեխնիկայի 24/7 ռեժիմով պրոֆեսիոնալ սպասարկում՝ մասնագիտացված շարժական թիմերի միջոցով։

Ոլորտում հաջողելու համար կարևոր է նաև հուսալի ֆինանսական գործընկեր ունենալը։ Ավելի քան տասը տարի Sino Armenia-ի կողքին է Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարը՝ Ակբա Լիզինգը, որի հետ աջակցությամբ հնարավոր է տարեկան 1% փաստացի տոկոսադրույքով և 10% կանխավճարով ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա։

«Ակբա Լիզինգը և Sino Armenia-ն՝ ի դեմս  «Պրո Դինամիկ» ՍՊԸ-ի, համագործակցում են երկար տարիներ: Այժմ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջարկում ենք ձեռք բերել  բեռնափոխադրման, շինարարության, արտադրության և տնտեսության այլ ոլորտների համար տեխնիկա ֆինանսավորման լավագույն պայմաններով՝ կանխավճար սկսած 10%-ից, փաստացի տոկոսադրույքը սկսած 1%-ից։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի բիզնեսների և տնտեսության զարգացմանը»,– նշել է Ակբա Լիզինգի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։

«Այսօր կարող ենք վստահորեն փաստել, որ մեր կողմից ներկայացվող բոլոր ապրանքանիշերը մեծ ճանաչում ունեն շինարարության ոլորտում: Հայաստանում SDLG ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչն ենք արդեն 12 տարի։ SDLG-ն Volvo կոնցեռնի անդամ է, ինչը վկայում է որակի մասին, և հետևաբար այս ապրանքանիշին փոխանցվել է Volvo-ի ամբողջ փորձը։ Այս 10 տարիների ընթացքում Ակբա Լիզինգի ֆինանսավորման շնորհիվ վաճառել ենք հազարավոր միավոր շինարարական տեխնիկա ու սարքավորում։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ վաճառել ենք շուրջ 200 շինարարական տեխնիկա։ Արդյունքը պայմանավորված է համատեղ վստահության, ինչպես նաև Ակբա Լիզինգի հուսալի գործընկեր լինելու հանգամանքով»,– նշել է «Պրո Դինամիկ» ՍՊԸ-ի տնօրեն Լուսինե Մխիթարյանը։

«Zoomlion-ը Չինաստանի խոշորագույն արտադրողներից մեկն է: Ընկերությունը ներկայացնում է սարքավորումների լայն տեսականի։  Մեր ապրանքակազմը ներառում է բետոնային տեխնիկա, վերամբարձ կռունկներ, շինարարական սարքավորումներ, հանքարդյունաբերական ու ճանապարհաշինարարական  տեխնիկա  և այլն։ Ուրախ ենք ներկայացված լինել Հայաստանում և մեր արտադրանքը ներկայացնել հայ սպառողին»,– նշել է Չինաստանի Zoomlion ընկերության տարածաշրջանային ղեկավար Չժանգ Բոն։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: