Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը

Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների և սպառնալիքների առջև։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, աշխարհասփյուռ հայության ցանկացած անհատ չի կարող լինել անտարբեր կամ դիրքավորվել որպես դիտորդ հայրենիքի և հայության համար ճակատագրական այս պահին։
 
Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը»։ Սրանք կարևորագույն մոտեցումներ են և կարող են հասարակական և քաղաքական շահագրգիռ ուժերի և անհատների համար դառնալ սկզբունքային դիրքավորման առանցք։
 
Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքացու արժանապատվության և արժեքային համակարգի վերականգնումը պահանջում է քաղաքական և մասնագիտական մտքի համախմբում, կամային որակների մեկտեղում։
 
Պետական և հանրային կյանքի կառավարման բոլոր ոլորտներում՝ առաջնահերթությամբ պետության պաշտպանության և անվտանգության ոլորտների, անհրաժեշտ է առկա իրավիճակի մասնագիտական ճշգրիտ գնահատում, ներառելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները, առաջարկելով մարտահրավերների կանխարգելման և սպառնալիքների չեզոքացման համար ոչ ստանդարտ և արդյունավետ լուծումներ, գաղափարներ և պրոֆեսիոնալ մոտեցումներ։
 
Այս առաքելությունը մեծ պատասխանատվությամբ և հաջողությամբ իր վրա վերցրել է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը։
 
Ուստի, հայտարարում եմ, որ պատրաստակամ եմ գործուն առաջարկներով լրացնել և ուժեղացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, ներդնելով իմ ողջ ներուժը, փորձառությունը, գիտելիքներն ու կարողությունները այս նախաձեռնության նպատակները կյանքի կոչելու համար։