Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՄենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան
Վիդեո

Սահմանին իրավիճակը լարված է. Նիկոլ Փաշինյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սահմանին

 լարված է, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորքերի որոշակի կուտկում ունի եւ նաեւ ԼՂ-ի շուրջ զորքերի որոշակի կուտակում ունի: Այն գնահատականները, որ տվել եմ կառավարության նիստում, չեն փոխվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ՀՀ վարչապետը սահմանային լարվածության ֆոնին հեռախոսազրույցներ ունեցավ Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայկի, ԱՄՆ-ի ղեկավարների հետ, սակայն զրույց չեղավ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Իրականում առաջին զանգը հենց ՌԴ նախագահին է եղել, որովհետեւ վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ ՌԴ նախագահի հետ եւ մյուսների հետ չեմ խոսել: Ասեմ, որ այդ զանգերի իմաստն ու նպատակը նաեւ այն էր, որ այն գործընկերներին, որոնք մեծ հավանականությամբ որոշ նրբությունների տեղեկացված չեն, նրանց այդ տեղեկությունները փոխանցվեն, իսկ ՌԴ նախագահը այս իրավիճակի մասին մասին վստահաբար տեղեկացված է:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ ԼՂ-ում հաստատվանծ հումանիտար ճգնաժամի  իրավիճակն սկսվում է 2022-ի դեկտեմբերից: Այդ ժամանակից մինչեւ այս պահը մեկ տասնյակից  ավելի զրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կան, որոնք կարծում եմ՝ պետք էր եւ արժեր կիսել նրանց հետ, իսկ ՌԴ նախագահի հետ վաղուց կիսել ենք: Այս առումով, ցավոք, մեր խոսակցությունից ի վեր, իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության կարիք լիներ ՌԴ նախագահի հետ: Ըստ անհրաժեշտության այդ հեռախոսազրոույցները կարող են տեղի ունենալ»,-ասաց Փաշինյանը: