«Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա
Իրանի ԻՀՊԿ-ն շաբաթ օրը կեսօրին հայտարարել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 71-րդ ալիքի մեկնարկի մասին, որի թիրախը սիոնիստական ռեժիմի ռազմական դիրքերն են և տարածաշրջանում ԱՄՆ բազաները, հայտնում է Mehr-ը:
ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի բաժինը շաբաթ օրը կեսօրին հայտարարել է, որ առաջին ալիքից անմիջապես հետո իրականացված արագ, բայց շարունակական գործողության ընթացքում՝ «Թել Ավիվը, որը գտնվում է օկուպացված պաղեստինյան տարածքների սրտում, և Ռիշոն լե Ցիոնի բնակավայրերը ենթարկվել են հրթիռակոծության՝ «Emad» գերծանր և ճշգրիտ հրթիռային համակարգերի, ինչպես նաև բաժանվող մարտագլխիկներով «Qadr» ծանր հրթիռների և անօդաչու թռչող սարք-դետոնատորների կիրառմամբ»։
ԻՀՊԿ օդատիեզերական թիրախների ցանկի մյուս կետերը, ներառյալ Ալի Ալ-Սալեմ, Ալ-Խարջ և Քեմփ Վիկտորիա ավիաբազաները, նույնպես հարյուրերորդ անգամ ոչնչացվել են պայթուցիկով բեռնված անօդաչու թռչող սարքերի և ծանր հրթիռների միջոցով՝ փուլային ոչնչացման գործընթացում, ասված է հայտարարության մեջ:
«Պատերազմի առաջին երեք շաբաթների ընթացքում հակառակորդի խոցելի կողմերի դիտարկումից, հետազոտումից և լիարժեք ըմբռնումից հետո, ԻՀՊԿ հետախուզական և օպերատիվ հրամանատարությունը նոր հարձակողական մարտավարություն և ավելի արդիական համակարգեր է ներդրել մարտի դաշտում՝ հարվածային ուղղվածություն ունեցող գործողությունների նոր փուլի համար: Մարտն ավելի դժվար կդառնա, իսկ հակառակորդի ընտրությունը ավելի սահմանափակ կլինի, քան նախկինում»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ
Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»