Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստը
Վիդեո

Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմի դուռը բացում են Քոչարյանը, Ծառուկյանը և Կարապետյանը և ասում է՝ Դուք որ անվտանգության երաշխիքների մասին խոսում եք, դրանով նաև Հայաստանի համար խաղաղապահների դուռն եք բացում և ասում է նաև, որ չի կարելի նույն վրա երկու անգամ կանգնել և պետք է կանգնողներին մերժել ընդմիշտ»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ասաց լրագրողը՝ Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպումից հետո

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց այսպես․ «Ես ամբիոնից բավական մանրամասնորեն անդրադարձ ունեցել եմ այդ հարցին: Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել: Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է խաղաղությունը, ուղղակի չի հասկանում: Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ: Այ դա իր համար համապարփակ խաղաղություն է: Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ խաղաղություն է պետք՝ երաշխավորված, արժանապատիվ խաղաղություն, և մենք դա ի վիճակի ենք ապահովել»։

Լրագրողի արձագանքին, որ նախընտրական շրջանում Փաշինյանը երկու մասի բաժանել ուժերին՝ խաղաղություն բերողների և պատերազմ բերողների, և, ըստ իրեն, խաղաղություն միայն ինքն է բերում, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Եվ ինքը դա ասում է մեկ մարդու անուն տալով, որի նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ միջին չափի սահմանային միջադեպ։ Ընդհանրապես չի եղել։ Եթե հիշում եք՝ նաև այն ժամանակ Ադրբեջանից պաշտոնյաներ էին գալիս Հայաստան տարբեր պատվիրակությունների կազմում, և մենք շոու չէինք սարքում։ Հավի պատմությունը ես պատմեցի, հիմա լրիվ նույն նույն պատկերն է՝ բոլոր ուղղություններով»։

Մանրամասն՝ տեսանյութում։