Էրդողանը խաղաքարտ է բացում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել ադրբեջանցիների հարձակման մասին։ Էրդողանն այդ մասին հայտարարեց, Իսկ Նիկոլն էլ, ինչպես ինքն է ասում, դեռ մի շաբաթ առաջ հանձնարարական էր տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի՝ ԼՂ-ից տեղափոխված հնարավոր փախստականներին կացարանով ապահովելու համար։ Բայց ավելի կարևոր բան կա, որ անտեսվում է։ Նիկոլը ոչ թե մի շաբաթ առաջ է տեղյակ եղել ադրբեջանցիների հարձակման մասին, այլ տիրապետել է թուրքական ծրագրի ողջ բովանդակությանը, գործել է նրանց հետ համատեղ։ Դա է պատճառը, որ իր գործողությունները սրբի պես կատարող Արայիկ Հարությունյանին ժամանակին «վնասազերծել է» ու թույլ տվել, որ նոր նախագահ ընտրվի, որպեսզի ամբողջ մեղքը «բանից անտեղյակ մի մարդու գլխին կոտրի»։
Երկու օր է, եթե ուշադրություն դարձրել եք, Պետրոս Ղազարյանի ու Նիկոլի մյուս խոսափողների հարցազրույցների նպատակը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ասեն, որ Արցախում նոր իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախը ամբողջովին հանձնվի։ Եթե իշխանափոխություն չլիներ, լրիվ այլ կերպ կլիներ։ Էրդողանն էլ համարյա նույնը կրկնեց, այսինքն ինքն է հուշում, թե Նիկոլն ինչ ասի․ « Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները կապված չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ղարաբաղի ընտրությունները «լրջորեն անհանգստացրել են և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանին»։
Էրդողանի կողմից Նիկոլին տրվող փաստաբանական օգնությունը մի կողմ թողնենք, որը հակասում է մյուս հայտարարությանը, անդրադառնանք այն հանգամանքին, որ Թուրքիայի նախագահը խաղաքարտ է բացում՝ Արցախի նախագահի ընտրությունը անհանգստացրել է և՛ իրեն, և՛ Նիկոլին։ Իսկ թե ինչու է անհանգստացրել, Պետրոսը և մյուս խոսափողները թող այդ հարցին պատասխանեն։ Այս ամենը մի բան է հուշում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մի շաբաթ առաջ է տեղյակ եղել Արցախի պատերազմական գործողությունների մասին, այլ 2018-ից տեղյակ է եղել, թե քայլ առ քայլ ինչ է սպասվում Արցախին ու Հայաստանին։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ
Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»