Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»
Հասարակություն

Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին ՀՀ ուղարկված հումանիտար օգնության համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջից: 

Դեսպան Սոբհանին նշել է, որ շատ կուզենար առաջին անգամ մարզպետին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամընկներ այսօրվա իրավիճակին, որն իրենց համար էլ է ցավալի․ «Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնույթի»։

Դեսպանը տեղեկացրել է Թեհրանի կողմից Սյունիք ուղարկված մարդասիրական աջակցության մասին՝ նշելով, որ դա առաջնային օգնություն է, ու մարզպետից ցանկացել է լսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հրատապ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների մասին, որպեսզի ԻԻՀ-ից ուղարկվող հետագա աջակցությունն առավել տեղին ու նպատակահարմար լինի։

Դիվանագետը նաև տեղեկացրել է, որ մինչ այս հանդիպումը տեղահանված մի քանի ընտանիքների է հանդիպել։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել այցի ու նաև հումանիտար օգնության համար՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներում կկարողանան խոսել այլ ծրագրերի, համագործակցության ու զարգացման նախաձեռնությունների մասին։

Պատասխանելով բարձրաստիճան դիվանագետի հարցերին՝ մարզպետը ներկայացրել է Սյունիքում ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու, աջակցելու, տեղավորելու, ճանապարհելու բարդ գործընթացը, նաև՝ այս համատեքստում այն առաջնահերթ ու հետագա կարիքները, որոնց լուծման ուղղությամբ ցանկալի կլինի համագործակցությունը իրանական կողմի հետ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսությանը, անվտանգությանը, ենթակառուցվածքների զարգացմանը և այլն։

Ի դեպ, Մեհդի Սոբհանին նշել է, որ ԻԻՀ-ի կողմից մարզում իրականացվող շինարարական ու այլ աշխատանքներում կձգտեն աշխատանքի ընդունել նաև բռնի տեղահանված անձանց՝ լուծելով նրանց զբաղվածության հարցը։