Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան
Հասարակություն

Շուրջ 5000-ից ավելի արցախցի դիմել է կենսաթոշակի համար. բավարարվել է 2118 դիմում, մերժվել է մոտ 2800-ը. Փոխնախարար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկվանից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ընդունում է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակների նշանակման դիմումները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Կառավարության «Հումանիտար կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նրանք նախ պետք է Հայաստանում հաշվառվեն. «Հնչում են դժգոհություններ հերթերի հետ կապված: Ես իրենց պետք է խորհուրդ տամ՝ հաշվառվելու համար չդիմել առցանց եղանակով: ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար գործում է առանձին ռեժիմ, անհրաժեշտություն չկ առցանց հերթագրվել, կարող են ուղղակի ներկայանալ տեղամասային անձնագրային բաժանմունք, որտեղ ավելի անգացված ընթացակարգով իրենց հաշվառումները կիրականացնեն: Ի դեպ, նրանք աշխատում են նաեւ շաբաթ օրերին:

Հաշվառվելուց հետո, մենք երեկվանից գործարկել ենք առցանց դիմումների հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ներկայացնել կենսաթոշակի նշանակման դիմումները: Արդեն 5000-ից ավելի դիմում ենք ընդունել: Այսօր առավոտվա տվյալներով բավարարվել է 2118 անձի մասով դիմումները: Նրանց կենսաթոշակների վճարումներն առաջիկա օրերին տեղի կունենան: Վճարումները լինելու են հոկտեմբերի 1-ից սկսած, դեկտեմբերը ներառյալ: Շուրջ 2800 դիմում մերժվել է»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով մերժման պատճառներին, նա ասաց. «25 հոգու դեպքում շահառուն չի հանդիսացել թոշակառու: 34-ի դեպքում ԼՂ կենսաթոշակային բազայում կենսաթոշակի վճարումը դադարեցված է եղել, այս դեպքում գործընթացը պետք է վերսկսվի ՀՀ-ի համար գործող ընթացակարգով: 117 հոգի կրկնակի դիմում է ներկայացրել, 217 հոգու դեպքում կենսաթոշակային տվյալների բազայում առկա չէ կենսաթոշակի էլեկտրոնային գործը: 556 հոգի չի հանդիսանում ժամանակավոր պաշտպանություն ունեցող անձ եւ 875 հոգու դեպքում դիմողի տվյալները չեն հայտնաբերվել բնակչության պետական ռեգիստրում: Իսկ ամենաշատ մերժումները ՀՀ բնակության հասցեում հաշվառում չունենալու հիմքով է»,-ասաց փոխնախարարը: