ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։
Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Մատնանշվել են խնդիրները, հիմնական միջոցառումներն ու ձեռքբերումները։
Ամփոփելով նիստը և 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրների առնչությամբ մի շարք հանձնարարականներ տալով պատասխանատու
ստորաբաժանումների ղեկավարներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ, ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության, ղեկավարման ունակությունների բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։
Նիստի ավարտին 2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության
արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած զորամասերի հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշները, իսկ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են
գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ