Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն Արոնյան
Աշխարհահռչակ շախմատիստ, գրոյսմաստեր Լևոն Արոնյանն իր սոցիալական էջերում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ շախմատ է խաղում Pogossian Luxury Brand House-ի համասեփականատեր Արմեն Պողոսյանի հետ։
Ինչպես տեսանյութում է երևում՝ Արոնյանի ու Արմեն Պողոսյանի շախմատային խաղն ուղեկցվում է ռոյալ բրենդիի՝ Jardins d’Arménie-ի համտեսով ու քննարկումներով։
Տեսանյութն ուղեկցող գրառման մեջ Արոնյանը նշում է. «Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտության աղբյուրը, և այս բրենդի հետ ես ունեմ նույն պատվի զգացումը։ Ինձ համար շատ հաճելի է, երբ Jardins d’Arménie բրենդը հիշատակվում է իմ անվան կողքին: Այն ինձ համար իմ երկրի, մեր ազգի, Արարատյան հարթավայրի գեղեցկությունն է մարմնավորում: Ուրախ եմ լինել այս ճանապարհի ու լյուքս բրենդի մի մասը, որը լավագույնս արտացոլում է մեր ժառանգությունը և հայկական ստեղծագործ վարպետությունը ներկայացնում աշխարհին»։
Թեև Արոնյանը հրապարակման մեջ պաշտոնական հայտարարություն չի արել, շատերի համար այն արդեն հուշում է հնարավոր համագործակցության մասին,որ շախմատի լեգենդը, Jardins d’Arménie բրենդիի բրենդ ամբասադոր է ներկայանում։
Ամբողջական հոլովակը՝ ստորև։
Jardins d'Arménie-ն միջազգային շուկայում հայտնվել է բոլորովին վերջերս՝ վաճառքի մեկնարկը տալով Մոնակոյում իշխան Ալբերտ 2-րդի ու այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։ Բոլորովին վերջերս էլ Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում Opéra Garnier-ում ներկայացված է եղել հայկական THE MUSE, powered by Jardins d’Arménie հավաքածուի ցուցադրության ընթացքում: Jardins d’Arménie-ն ներկայացել է որպես ստեղծագործական մուսա THE MUSE-ի համար:
Посмотреть эту публикацию в Instagram




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ