Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը
Մշակույթ

Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկեր

2026թ․ մարտի 26-ից ապրիլի 4-ը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նախաձեռնում է բացառիկ կրթամշակութային նախագիծ՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը, որը դառնալու դասական երաժշտության ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը Հայաստանում։

Ակադեմիա-փառատոնը առանձնանում է կարևոր համագործակցությամբ․ Երևանի քաղաքապետարանը միացել է նախագծին՝ որպես գլխավոր գործընկեր՝ իր աջակցությամբ նպաստելով ծրագրի առավել լայն հասանելիությանը երիտասարդ երաժիշտների համար։

Ակադեմիային ակտիվ մասնակցություն կունենան «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման 2025թ․ ծրագրի կրթաթոշակառուները և մասնակիցները, ինչպես նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուները, իսկ Երևանի քաղաքապետարանի աջակցության շնորհիվ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 70 սաներ հնարավորություն կունենան անվճար մասնակցել ակադեմիա-փառատոնին՝ ներգրավվելով բարձրակարգ կրթական միջավայրում և աշխատելով միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ։

Ակադեմիա-փառատոնին կարող են մասնակցել պատանի երաժիշտներ՝ հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, ֆլեյտա, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, սաքսոֆոն, հարվածային գործիքներ (նվագախմբային հարվածային դասական գործիքներ) և դաշնամուր։ Յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել առավելագույնը 3 աշակերտ՝ 3 տարբեր մասնագիտություններով՝ ներկայացնելով դպրոցի կողմից իր մասնակցությունը հավաստող երաշխավորագիր նամակ մինչև մարտի 23։

Ակադեմիայի վարպետության դասերին պասիվ մասնակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար՝ նախապես գրանցվելու պայմանով (գրանցման հղումը կակտիվանա դասերի մեկնարկին ընդառաջ)։

Ակադեմիայի շրջանակում  հարյուրից ավելի տաղանդավոր պատանի երաժիշտներ հնարավորություն կունենան վարպետության դասեր ստանալ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 20 անվանի արտիստների և պրոֆեսորների կողմից։ Ծրագրի ընթացքում նախատեսվում են շուրջ 350 ինտենսիվ վարպետության դասեր, ինչպես նաև պանելային քննարկումներ, որոնք կդառնան ստեղծագործական համագործակցության և գիտելիքի ընդլայնման կարևոր հարթակներ։

Փառատոնի շրջանակում տեղի կունենան նաև դասական համերգներ՝ դասավանդող երաժիշտների և ակադեմիայի մասնակիցների մասնակցությամբ՝ վերածելով Երևանը դասական երաժշտության կենդանի կենտրոնի։

«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը կյանքի է կոչվում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի սերտ համագործակցության շնորհիվ՝ միավորելով ջանքերը մեկ կարևոր նպատակի շուրջ՝ զարգացնել երիտասարդ սերնդի ստեղծագործական ներուժը և ապահովել նրանց համար միջազգային չափանիշներին համապատասխան կրթական հնարավորություններ։

Այս համագործակցությունը ընդլայնում է պատանի երաժիշտների կրթական հնարավորությունները, ինչպես նաև հանդիսանում է երկարաժամկետ ներդրում Երևանի մշակութային կյանքի զարգացման մեջ՝ ձևավորելով միջավայր, որտեղ արվեստը, կրթությունն ու հանրային աջակցությունը միահյուսվում են՝ ստեղծելով կայուն և ազդեցիկ արդյունք։