Մահացել է Անի Նալբանդյանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արևելք»-ը թելեգրամյան իր էջում հայտնում է. «Բեյրութի աղբյուրները հաղորդում են, որ մենակատար, դպրուհի Անի Նալբանդյանը կիրակի օրը սովորականի նման մասնակցել է Սուրբ Պատարագի արարողությանը, որի ընթացքում նրա վիճակը կտրուկ վատացել է ու, ընկնելով գետնին, մահացել:
Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ 47-ամյա Անի Նալբանդյանն առողջական խնդիրներ չի ունեցել։
Մանուկ հասակից նա ներգրավված է եղել թաղի եկեղեցական կյանքում, որպես դպրուհի մասնակցել է Բեյրութի «Հայաշեն» թաղամասում գտնվող Սուրբ Հովաննու Կարապետ եկեղեցու արարողություններին ու հանդես եկել որպես պատարագի մասնակից-մենակատար։
Պատանի հասակում Անի Նալբանդյանը նույն գործունեութեամբ մասնակցել է Բուրջ Համուդի Սիս թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվող արարողություններին, եղել է ավագ դպրուհի։
Նաև մաս է կազմել շրջանի ՀՅԴ «Ռոստոմ» կոմիտեությանը, եղել է հավատավոր անդամ։
Անին ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Լիբանանում տիրող դժվարին պայմանները, տնտեսական բարդ դրությունը ու նաև ապագային առնչվող մեծ հարցադրումներն ամեն օր ավելի են ծանրացնում տեղի հայկական համայնքի անդամների կյանքը, որոնցից շատեր ունեն տարբեր մակարդակի հոգսեր։ Շատերը երիտասարդների անակնկալ մահերը կապում են այս իրավիճակի հետ»:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան