Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆիլիպինների հյուսիսում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է կին օդաչուն Երևանում քաղաքացին փորձել է նետվել բնակարանի պատուհանից Ի՞նչն եք լավացրել, որ հիմա էլ 150 եք սարքել. քաղաքացին՝ իշխանություններին (տեսանյութ) Թրամփը կարող է Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել. Զելենսկի Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին Սիրուշոյի նոր ֆոտոշարքը ձյունապատ լեռներում Դատապարտում ենք ԱԱԾ գործելաոճը՝ Ղարիբ Բաբայանի գործի հետ կապված․ ՀՀՄՍպերցյանը կարող է տեղափոխվել Անգլիա Նեթանյահուն այսօր կմեկնի ԱՄՆ՝ դառնալով առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կհանդիպի Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին Առևտրային պատերազմ. Կանադան, Մեքսիկան և Չինաստանն արձագանքել են Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանմանը Կրակոցներ Աբովյան քաղաքումՍտեղծվել են աշխարհի ամենամեծ ճկուն արևային վահանակները Թակեր Կարլսոնը Զելենսկիին «դիկտատոր» է անվանել Լիբանանում սպանված են գտել հայ հոգևորական Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ ԳուջանյանինՀենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարըՄոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ տղամարդ է ձերբակալվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին դիզվառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել «Ահա մեր անակնկալը»․ դերասան Բեն Ավետիսյանն ու կինը սպասում են երկրորդ երեխայինՍուրճը կթանկանա 20-30%-ով
Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես կոնվենցիայի համակարգող։ 

 

yunesko

Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցված 5-րդ հայտն է: Առաջին 4-ը գրանցվել են 1995 թվականին: Դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները (ցանկերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://whc.unesco.org/en/statesparties/am։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր և նախնական պայման է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է. նոր հայտերի մասին պարբերաբար կհայտարարվի։