Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Դատապարտում ենք ԱԱԾ գործելաոճը՝ Ղարիբ Բաբայանի գործի հետ կապված․ ՀՀՄ

ԱԱԾ հաղորդման հիման վրա «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոնի» ղեկավար, 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի դեմ հարուցվել է քրեական վարույթ՝ Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը հանրայնացնելու համար։

Դատարանը մերժեց Ղարիբ Բաբայանի կալանավորման միջնորդությունը, սակայն կիրառեց վարչական հսկողության խափանման միջոցը:
Եվ փոխարենը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գործ հարուցի Երևանի կենտրոնում թշնամանք հրահրող ու մեր ազգային արժանապատվությունը վիրավորող անձանց դեմ, անհեթեթ մեղադրանքով որոշում է պատժել տեսանյութը հրապարակած անձին։
 
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է տեղի ունեցածը և պահանջում կարճել Ղարիբ Բաբայանի դեմ հարուցված խայտառակ քրեական գործը։
Ազգային անվտանգության ծառայության այս քայլը նմանվում է Ադրբեջանի շահերի  և հայատյացության թեզերի սպասարկման գործելաոճի։

ԱԱԾ-ն կոչված է ապահովել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը, ամրապնդել հանրապետության պաշտպանունակությունը։

Այն է՝ քրեական գործը պետք է հարուցվեր ազգային արժանապատվությունը նսեմացնող ադրբեջաներենով «Ղարաբաղը մեր հայրենիքն է»  երգողների նկատմամբ։
Փոխարենը իր գործողություններով ԱԱԾ-ն սեփական երկրում խրախուսում է հակահայկական դրսևորումները։
Կոչ ենք անում Ազգային անվտանգության ծառայությանը չդառնալ օրվա իշխանությունների հնազանդ կամակատարն ու թշնամու շահերի սպասարկողը։  

«Հայոց համազգային միասնություն» կուսակցություն