Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍյունիքում պարեկները հայտնաբերել են հրազեն և ռազմամթերք Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան Իրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան Նավթը աննախադեպ թանկացել է Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Նկարահանվում է «Բարի օր» 2 գեղարվեստական ֆիլմը. առաջին բեքսթեյջ լուսանկարները նկարահանման հրապարակից Հնդկաստանը մեկ տարում կրկնակի ավելացրել է արևային հզորությունները Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտելՎատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվե
Հասարակություն

2024 թվականին ԵՄ-ում տեղադրվել են ռեկորդային 65,5 ԳՎտ արևային էլեկտրակայաններ

Եվրոպական արևային էներգետիկայի ասոցիացիան՝ SolarPower Europe-ն հրապարակել է զեկույց՝ 2024 թվականին ոլորտի զարգացման մասին, որը ներառում է նաև կանխատեսում մինչև 2028 թվականի համար: Ասոցիացիայի տվյալներով՝ 2024 թվականին ԵՄ-ում տեղադրվել են ռեկորդային 65,5 ԳՎտ արևային էլեկտրակայաններ, ինչը 4,4 %-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Նշվում է, որ սա արևային էներգետիկայի ամենացածր աճի տեմպն է Եվրոպայում 2017 թվականից ի վեր:

2024 թվականին ԵՄ-ում արևային պանելների տեղադրման ոլորտում առաջատար է եղել արևային տանիքների էլեկտրակայանների սեգմենտը (38 ԳՎտ), իսկ խոշորամասշտաբային արևային էլեկտրակայանները կազմել են 27,5 ԳՎտ: Ըստ SolarPower Europe-ի, ԵՄ-ի ընդհանուր արևային էներգետիկայի հզորությունը հասել է 338 ԳՎտ-ի: 2024 թվականին նոր արևային հզորությունների տեղադրման ծավալով առաջատար է դարձել Գերմանիան՝ 16,1 ԳՎտ, որին հաջորդում են Իսպանիան՝ 9,3 ԳՎտ, Իտալիան՝ 6,4 ԳՎտ, Ֆրանսիան՝ 4,7 ԳՎտ և Լեհաստանը՝ 4,2 ԳՎտ: Տեղադրված հզորության չափով ցուցակը գլխավորում են (իջեցմամբ) Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները և Ֆրանսիան:

Զեկույցում նաև նշվում է, որ ընթացիկ տարում արևային էներգետիկայի ներդրումներն առաջին անգամ 2020-ականներին նվազել են մինչև 55 միլիարդ եվրո՝ համեմատած 2023 թվականի 63 միլիարդ եվրոյի հետ։ Հեղինակները դա կապում են բաղադրիչների գների անկման հետ, ինչը հանգեցրել է կապիտալ ծախսերի նվազմանը:

Ինչու՞ սարքավորումների էժանացումը չի հանգեցրել շուկայի աճին: Դա հիմնականում բացատրվում է տան արևային էլեկտրակայանների սեկտորի որոշակի անկմամբ՝ տնային տնտեսությունների հետաքրքրությունը մի փոքր նվազել է համեմատած 2022-2023 թվականների էներգետիկ ճգնաժամի ժամանակահատվածի հետ, մասնավորապես՝ գազի գների պետական կարգավորման ներդրման պատճառով: Մեկ այլ պատճառ էլ նշվում է էլեկտրաֆիկացման ցածր տեմպը ԵՄ-ում՝ էներգիայի վերջնական սպառման մեջ էլեկտրաէներգիայի բաժինը դանդաղ է աճում: Դրա մեղավորը տրանսպորտի և արդյունաբերության էլեկտրիֆիկացման դանդաղ ընթացքն է:

Ինչ վերաբերում է մոտ ապագային, Ասոցիացիան ակնկալում է շուկայի աճ ամեն տարի մինչև 2028 թվականը, սակայն տեղադրման ծավալները կլինեն ավելի ցածր, քան նախորդ կանխատեսումներում։ Կենտրոնական սցենարով, 2025 թվականին կավելացվի 70 ԳՎտ հզորություն՝ 7 % աճի տեմպով։ 2026 թվականին աճն ավելի կդանդաղի՝ կազմելով ընդամենը 3 % (+72,3 ԳՎտ)։ 2027 թվականին կանխատեսվում է 76,5 ԳՎտ-ի ավելացում, իսկ 2028 թվականին՝ 81,5 ԳՎտ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]