Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան

Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Տեղեկացնում ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է, սակայն դատարանի որոշումը դեռևս չի հանձնվել պաշտպանական կողմին։ Ուշագրավն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի բանավոր քննությունն իրականացվել և որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է 07.01.2025թ․, իսկ 08.01.2025թ․ դատավոր Արթուր Նահապետյանի լիազորությունները դադարեցվել են և վերջինս նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին (ըստ նախկին դատավորի աշխատակազմի՝ պատրաստ չլինելու պատճառով)։

Ակնհայտ է, որ նույնիսկ բողոքի մերժման պայմաններում Դատարանը կարող է այնպիսի նոր դիրքորոշում արձանագրել, որը բխի պաշտպանության կողմի շահերից, հակառակը հնարավոր չէ այնքանով, որքանով Դատախազության կողմից որևէ բողոք չէր ներկայացվել: Սակայն մինչ օրս պաշտպանության կողմը զրկված է դրանից:

Գործարար, նախկինում չազատազրկված և չարատավորված Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը, որը ներկայացվել էր դեռևս 2024թ․ նոյեմբերի 21-ին, Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց գրեթե մեկուկես ամիս՝ փաստացի կոպտորեն խախտելով ոչ միայն անձնական ազատության, այլ նաև Կարեն Հակոբյանի արդար դատաքննության իրավունքը։ Նախ՝ որոշման հրապարակումը նշանակված էր 2024թ․ դեկտեմբերի 19-ին, ապա այն հետաձգվեց 2024թ․ դեկտեմբերի 30-ին, դրանից հետո Դատարանը որոշում կայացրեց բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որը նախ նշանակվեց 2025թ․ հունվարի 9-ին, ապա տեղափոխվեց սույն թվականի հունվարի 7-ին: Բանավոր ընթացակարգի անցնելու վերաբերյալ որոշումը հիմնավորվում էր Դատարանի կողմից լրացուցիչ հանգամանքներ պարզելու անհրաժեշտությամբ, սակայն դատական նիստի ժամանակ Դատարանն այդպես էլ որևէ «լրացուցիչ» հանգամանք պարզելու փորձ չկատարեց։ Պաշտպանական կողմի համար այս եկրարաձգումների իրական պատճառը պարզ դարձավ արդեն նախկին դատավոր Արթուր Նահապետյանին նոր պաշտոնի նշանակելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո։

Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների, վարկածների վրա։

Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբ