Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր դիրքորոշումները համընկնում են․ Պուտինն ու Փեզեշքիանը համաձայնագիր ստորագրեցին Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Կլինեն իմ աչքերն ու ականջները. Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր դեսպաններ Վրաստանի համար առաջնահերթություն է իր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը. Կոբախիձեն Ալիևին Վրաստան է հրավիրելՆահատակված զինծառայողին՝ «պարգևավճար»․ հայրը վրդովված է փնթի փաստաթղթերի պատճառով (տեսանյութ)Տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց արտաքին միջամտության. Փեզեշքիանը՝ Պուտինին Բեռնատարն ընկել է փոսըԵկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Գոհար Ավետիսյանը ծովափնյա հանգստից լուսանկարներ է հրապարակել Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Թուրքական շուկայում տարածվել է կեղծ ոսկու նոր տեսակ Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանըԿկարողանա՞ պարագլուխը դենացիֆիկացնել Հայաստանը՝ կորոշեն հայոց պատմության դպրոցական ուսուցիչները․ Դավիթ ՍարգսյանՄիայն հայ զինվորի անձնազոհության արդյունքում է պատերազմը տևել 44 օր․ Գրիգոր Գրիգորյան Մենք պարտավոր ենք իրականությանը նայել ուղիղ և կանգնեցնել մեր ժողովրդին ու պետականությանը դեպի անմարդկային հալածանքների տանող ճանապարհը․ Ավետիսյան700 հազարից ավելի մարդու կյանքը բարդացնում են Ավանեսյանին կհեռացնեն. ո՞վ կարող է նախարար դառնալ Փաշինյանի հերթական զիջումն Ադրբեջանին Ֆինն գիտնականները ստեղծել են ամենահզոր օրգանական արևային վահանակը
Քաղաքականություն

Դեսպանների փոփոխություններ են լինելու

Ամանորից հետո գործող իշխանությունները պատրաստվում են հեռացնել առանցքային երկրներում մի քանի դեսպանների՝ նրանց փոխարեն նշանակելով քաղաքական թիմի անդամների։ Փաշինյանը, ով 2018 թ. իշխանափոխությունից հետո հայտարարում էր, որ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է արհեստավարժներ լինեն՝ համապատասխան կրթությամբ, վերջին տարիներին կտրուկ փոխել է իր մոտեցումը, քանի որ չի վստահում ԱԳՆ հին և պրոֆեսիոնալ թիմին։

 ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը Փաշինյանին մի ցուցակ է տվել, թե ով պիտի լքի իր պաշտոնը։ Ընդ որում, այդ ցուցակում ոչ միայն դեսպաններ են, այլև փոխնախարարներ, վարչության պետեր։
 

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի թիմը որոշ նշանակումներ արել էր քաղաքական թիմից, բայց հիմնական ծանրությունը մնացել էր ԱԳՆ հին աշխատակիցների ուսերին։ Գործող ԱԳ նախարարին այդպես էլ չհաջողվեց լեզու գտնել «նախկինների» հետ, պարտադրել, որ կատարեն իրենց ապօրինի հրահանգները, և այժմ ուզում են ազատվել։ Առաջին հերթին, առաջատար արևմտյան երկրներում ծառայող դեսպաններն են հարվածի տակ։

 Ի դեպ, ԱԳՆ-ում առանձնապես գոհ չեն նաև իրենց նշանակված կուսակիցներից, կարծում են՝ լավ չեն աշխատում։ Մասնավորապես, դժգոհություններ կան ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցից, նույնիսկ այդ մասին ասել են Փաշինյանին, բայց վերջինս կոշտ հրահանգել է «անգլերենի իր ուսուցչուհու» մասին այլևս որևէ վատ բառ չասել, նրան հետ կանչելու որևէ տարբերակ չկա։ 

Անահիտ Մանուկյան