Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Փաշինյանի հերթական զիջումն Ադրբեջանին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 11-րդ հանդիպումը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, կողմերը «համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ»։

Այս հայտարարությունը վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը հերթական զիջմանն է գնացել Ադրբեջանին։ Առավել տրամաբանական կլիներ սահմանազատումը սկսել հարավից։ Ջերմուկի, Սյունիքի որոշ հատվածներում ադրբեջանցիներն արդեն երկու տարուց ավելի ամրացել են ՀՀ ինքնիշխան տարածքներում, հրաժարվում են դուրս գալ։ Փաշինյանի իշխանությունն էլ համոզում է, որ սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները դուրս կգան այդ հատվածներից։

ԱԺ պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի կարծիքով, Հայաստանի համար նպաստավոր և իրադրային առումով տրամաբանական մոտեցումն էր` սահմանազատումը սկսել 2021-23 թվականների ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածներում, իսկ Ադրբեջանը պնդում էր Տավուշի ուղղությունը, ինչի մասով հանգուցալուծման հասավ:

«Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, որովհետև ՀՀ իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը` Վերին Ոսկեպարը, Սոֆուլու ու Բարխուդարլու գյուղերը, իսկ դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը»,- նշում է պատգամավորը, հավելում. «Մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Ոչինչ չի խանգարում Ադրբեջանին գործընթացի արդյունքում նոր տարածքներ կորզել, ապա և ընդհանրապես հրաժարվել սահմանազատումից։ Իսկ Փաշինյանն էլ հերթական դավաճանական քայլը փորձելու է ներկայացնել որպես նոր «ձեռքբերում» ։

Լիաննա Մանուչարյան