Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան
Հասարակություն

Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը

Fastex-ն «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը տրամադրել է 20 մլն դրամ։ Նախաձեռնության շրջանակում հունվարի 13-ին տեղի է ունեցել Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը: Ընդհանուր առմամբ այս համագործակցությամբ բացվել է մեկ և վերազինվել 32 աշխատանոց, որոնցից 16-ը՝ Տավուշի, իսկ 17-ը՝ Շիրակի մարզում։

Բացման միջոցառմանը ներկա են եղել  «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Ռոման Բադալյանը, «Ֆասթեքս» ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը,  ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Ծրագրի շրջանակում աշխատանոցներին տրամադրվել են համակարգիչներ, իրականացվել են եռաչափ տպիչների և շաղափային հաստոցների վերազինման աշխատանքներ, համալրվել է ռոբոտաշինության հավաքածուն։

«Նման աշխատարաններ, ինչպիսին «Արմաթն» է, շատ մեծ դեր ու կարևորություն ունեն սերունդների կրթության ու հետագայում՝ երկրի զարգացման գործում։ Կրթությունն ու գիտությունը մեր երկրի զարգացման ամենամեծ գրավականն է:

Ֆասթեքը մեծ կարևորություն է տալիս ՏՏ ոլորտի առաջխաղացմանը: Մեր կարևոր նպատակներից մեկը Հայաստանում տեխնիկական կրթության բազան ուժեղացնելն է», - իր խոսքում նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Ռոման Բադալյանը։

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն ընդգծել է տեխնոլոգիական ու ինժեներական կրթության կարևորությունը և նմանատիպ նախագծերի իրականացումը՝ արագ զարգացող իրականության մեջ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Դիլիջանի և Տավուշի մարզում գործող «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաների աշխատանքները՝ անօդաչու թռչող սարքեր, մրցույթներում հաղթած ռոբոտներ և այլ նախագծեր։

Արմաթ ծրագիրն իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը՝ սկսած 2011-ից։ Արմաթը, հասանելի լինելով ամեն 2-րդ դպրոցում, երեխաներին հնարավորություն է տալիս օգտվելու տեխնոլոգիական ու ճարտարագիտական կրթության առավելություններից։ Ծրագրի նպատակն է  հնարավորություն տալ դպրոցականներին ստանալ ճարտարագիտական կրթություն,  կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ձևակերպել և լուծումներ գտնել իրենց և համայնքի խնդիրների համար։ «Արմաթն» ունի շուրջ 650 աշխատանոց Հայաստանում և 7 այլ երկրներում՝ Վրաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ֊ում, Էսվաթինիում, Բանգլադեշում, Ֆրանսիայում և Քուվեյթում։

Վերազինման աշխատանքները  սաներին հնարավորություն կտան կրկին օգտվել աշխատանոցի հնարավորություններից և առավել արդյունավետ պատրաստվել  ընթացիկ մրցույթներին՝ ներկայացնելով իրենց նախագծերը։

Fastex-ը, հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության իր առաքելությանը, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայատանում կրթության զարգացմանը և նորարարական գաղափարների առաջխաղացմանը։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: