Այսօր՝ 16 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մի բան փոխեք տանը․ աստղագուշակ օգոստոսի 15-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Խոյ. Այսօր դուք շատ եք ձգտում բոլորին դուր գալ և  ոչ մեկին չնեղացնել: Գովելի ցանկություն է, սակայն ցավոք` բարդ իրականանալի, եթե, իհարկե, դուք պատրաստ չեք լիովին զոհաբերել սեփական շահերը: Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար:

Օրվա երկրորդ կեսին սպասվում է կենսական ներուժի նվազում: Զգույշ եղեք դեղորայք օգտագործելիս` մեծ է ալերգիկ ռեակցիայի և կողմնակի ազդեցությունների հավանականությունը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն` հեռվից ժամանաց անձի հետ:

Ցուլ. Այսօր ձեր հիմնական թշնամին պատվասիրությունն է: Եթե դուք միջոցներ չձեռնարկեք, այն ձեզ կտանի ոչ այնտեղ, որտեղ պետք է: Զգույշ եղեք դաշնակիցներ ընտրելիս` սա այն պահն է, երբ դուք հակված եք դեպի ձեզ մոտեցնել այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում մեծ գին կպահանջեն իրենց ծառայությունների դիմաց: Հին ընկերները կկիսվեն անսպասելի նորություններով, և ձեզ ժամանակ պետք կլինի, որպեսզի հասկանաք, թե ինչպես վերաբերվել ստացված տեղեկություններին:

Օրվա երկրորդ կեսին դուք կկարողանաք ոչ միայն պարզաբանումներ մտցնել ինքներս ձեր մեջ, այլև` հաստատել հուսալի ու խոր հարաբերություններ շրջապատի հետ:

Երկվորյակներ. Շրջապատի վրա դուք անսովոր տպավորություն եք թողնում և պատահական չէ, որ հայտնվում եք բոլորի ուշադրության կենտրոնում: Այս ամենը շատ հստակ բացատրություն ունի` դուք չափից ավելի օրիգինալ եք, անկանխատեսելի  և նման չեք ոչ մեկի: Հակառակ սեռի ներկայացուցիչները չեն կարող ձեզ ուշադրության կիզակետում չպահել, և դա միշտ չէ, որ ձեզ հաճելի է, քանի որ պատահում են նաև կպչուն մարդիկ:

Լավ կլիներ այսօր ինչ որ բան փոխել տանը` անգամ կահույքի ամենապարզ տեղափոխությունը կարող է վերածվել ձեր կյանքում նոր, ավելի բարենպաստ և հետաքրքիր փուլի սկզբի: 

Խեցգետին. Հատուկ ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես է դասավորվում առավոտը, քանի որ դրանից կախված կլինի օրվա հետագա ընթացքը: Անգամ այն իրադարձությունները, որոնք առաջին հայացքից մանր և աննշան են թվում, կարող են շարունակություն ունենալ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր և անգամ` կոնֆլիկտներ շրջապատի հետ:

Օրը կարող է կապված լինել բավական լուրջ և խոր զգացմունքի առաջանալու հետ, որը կշրջի ձեր կյանքը, կստիպի վերանայել գերակայությունները և թիրախները: Մի վախեցեք ձեր ցանկություններից` դրանք կիրականան հենց’ այնպես, ինչպես պետքն է: 

Առյուծ. Այսօր եթե անգամ որևէ դժվարություններ ծագեն էլ, ապա դրանցից ոչ մեկը ձեզ չի մտահոգի: Առաջին հայացքից թվում է, որ ինչ-որ բան սպասվածի պես չէ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ իրադարձությունների ընթացքը կհամապատասխանի ձեր պլաններին: Ձեզ նաև կհաջողվի իրականացնել ինչ-որ վաղեմի մտահղացումներ` օգտվելով ազդեցիկ մարդկանց աջակցությունից:

Դուք խիստ ձգողական եք այն մարդկանց համար, ովքեր սփոփանքի և բարոյական աջակցության կարիք ունեն. դուք բոլորի համար բարի խոսքեր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը աշխատեք ընտանիքի անդամների հետ:

Կույս. Որքան էլ որ լավը լինեն ձեր գաղափարներն ու առաջարկները, դուք այսօր չեք ստանում շրջապատի ըմբռնումն ու աջակցությունը: Ժամանակը մի վատնեք վեճերի ու պարզաբանումների վրա, սկսեք իրականացնել ձեր մտահղացումներն ինքնուրույն, և առաջին իսկ հաջողություններից հետո ձեր օգնականներն ու դաշնակիցները կզգաստանան: Փորձեք չսահմանափակել ձեր երևակայությունը` այն ինչն այսօր անհավանական է թվում, վաղը  կիրականանա:

Բարենպաստ օր է իմիջը փոխելու և հանդերձարանը թարմացնելու համար: Մի մերժեք ընկերների անսպասելի առաջարկին` միգուցե այսօր դուք նոր հոբբի ձեք բերեք:

Կշեռք. Դուք աննախանձելի իրավիճակում եք հայտնվել` մարդը, ումից ըմբռնում ու աջակցություն էիք սպասում, այսօր միայն հրահանգներ է տալիս և զերծ մնում գովասանքներից: Անգամ նշանի ամենաինքնավստահ ներկայացուցիչները սկսում են կասկածել իրենց ունակությունների և տաղանդի մեջ, չի բացառված, որ անգամ սկսեն իրենք իրենց համոզել այն բանում, որ ոչ մի բանի ընդունակ չեն: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախակի հիշել սեփական հաջողությունների և նվաճումների մասին և չամաչել դրանց մասին բարձրաձայնել շրջապատին:

Կարիճ. Օրը լի է հոգսերով, բավական ժամանակ կծախսեք ուրիշների խնդիրները լուծելու վրա: Բոլոր նրանք, ովքեր ծուլանում են որևէ ինքնուրույն բան անել, ձեզ են դիմում: Դուք էլ համբերատար և բարյացկամ լսում եք բոլորի բողոքներն ու գործի անցնում: Իսկ ահա սեփական պլանները այդպես էլ մնում են չիրականացված, ինչը ձեզ առանձնապես չի մտահոգում, քանի որ ձեր գլխում ավելի կարևոր բաներ կան:

Հոգ տարեք ինքներդ ձեր մասին` գերհոգնածությունն այսօր կարող է հետագայի համար առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ցանկալի չէ նաև ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: 

Աղեղնավոր. Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, և ընդհանուր առմամբ, նոր ծանոթությունների համար: Դուք շատ լավ տպավորություն եք թողնում, փայլուն արտահայտում եք ձեր գաղափարները, հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվել գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը:

Հնարավոր են  չպլանավորած ուղևորություններ, օրը հարմար է իրավիճակը փոխելու և տեղափոխությունների համար: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական փոփոխություն տեղի ունենա, սակայն առկա իրավիճակը միանգամայն ձեր սրտով է:

Այծեղջյուր. Շրջապատին թվում է, որ դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը` ինչ էլ որ տեղի ունենա: Միայն ձեզ շատ լավ ճանաչող մարդն է հասկանում, որ հոգու խորքում դուք անհանգիստ եք, սակայն չի գտնում բառեր, որոնցով կարողանար փարատել ձեր տագնապները:

Դու սիրով օգնում եք դժվարության մեջ հայտնված մարդկանց և որքան ավելի շատ եք դա անում ուրիշների համար, այնքան ավելի աննշան են ձեզ թվում ձեր սեփական խնդիրները: Երեկոն, հնարավոր է, որ հաճելի անակնկալ մատուցի:

Ջրհոս. Այսօր դուք վառ տպավորությունների, մի ինչ-որ բոլորովին անսովոր ու աչքի ընկնող բանի կարիք ունեք: Դե ինչ, օրը չափազանց հարմար է այն բանի համար, որպեսզի խախտեք կյանքի ամենօրյա ընթացքը, փոխեք ձեր իսկ սովորույթները: Այսօր սկսած ծանոթությունները նույնպես անսովոր կլինեն` ձեզ սպասում են հանդիպումներ չափազանց վառ անձնավորությունների հետ:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների ժամանակն է, որոնց իրականացման համար դուք պատրաստ եք ամբողջովին նվիրվել: Օրվա այս պահը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկումների համար:

Ձկներ. Օրվա ընթացքում հաջողությունները կսկել այն բանից հետո, երբ ձեզ միանան ձեր համախոհները: Դժվար է համատեղ նախագիծ սկսելու համար ավելի համապատասխան պահ գտնել: Հնարավոր են չպլանավորած այցելությունները, հյուրերին տեսնելը ձեզ մեծ ուրախություն կպարգևի:

Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների, երեկույթների, ընկերական հանդիպումների համար: Ձեզ մեծ հաճույք է պատճառում բոլորի ուշադրության կենտրոնում գտնվելը, առավել ևս, որ պետք է մեծ ջանքերի թափել` շրջապատիի վրա մեծ տպավորություն թողնելու համար: Մեծ է նոր ծանոթության հավանականությունը:

Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար