Այսօր՝ 14 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Քանի դեռ դաշնակիցների թիվն ավելացնելու փոխարեն զբաղված ենք մեր բնական դաշնակիցների հետ միտումնավոր թշնամանալով.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի քննարկումային հիմնական թեմաներից մեկն այն է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջել է անհապաղ իրեն հանձնել «իր 4 գյուղերը»: Խոսքը, այսպես կոչված, «անկլավների», իսկ իրականում Հայաստանի տարածքի այն հատվածների մասին է, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է հանձնել թշնամուն, ինչն անելու համար արդեն տևական ժամանակ է՝ «նախապատրաստական աշխատանքներ» է իրականացնում: Մասնավորապես, համապատասխան «հանձնողական» քարոզչություն են վարում, կարկառուն քպականները նմանօրինակ շեշտադրումներով ելույթներ ու հարցազրույցներ են ունենում: Արմատավորում են հանրային ընկալման տիրույթում, թե՝ «դրանք նրանցն էին», և այսպես շարունակ:

Ի վերջո, դա կատարվում է, ինչպես ասվում է՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, ականջներին՝ լսելի: Ու ոչ մեկը հարց չի բարձրացնում, որ, ախր, դրանք հայկական տարածքներ են, Հայաստանի հողուջուրն է, եթե անգամ ինչ-որ մի 50 տարի առաջ այս կամ այն բնակավայրում ինչ-որ ադրբեջանական թուրք տվյալ վայրում ապրել՝ ոչխար է արածեցրել: Չէ՞ որ հենց միայն դրանով այդ բուն հայկական հողը չդարձավ «ադրբեջանական»: Թեպետ, այս ինչի մասին ենք խոսում: Հիմա ո՞վ է հիշում, որ Նախիջևանը, որի հետ այդպես անզուսպ ուզում է անպայման Սյունիքի վրայով ու Սյունիքի հաշվին կապ ունենալ Ադրբեջանը, բուն հայոց երկրամաս է, հայկական հողուջուր: Ճի՛շտ է, հայկական բազմահազարամյա պատկանելության մասին վկայող պատմամշակութային հուշարձանները այնտեղ ադրբեջանական իշխանությունների կողմից արդեն հիմնովին բնաջինջ են արվել:

Այնպես, ինչպես դա այսօր արվում է Արցախում: Նիկոլ Փաշինյանի մեղքով ու նրա ջանքերով հազարամյակների ընթացքում առաջին անգամ լիովին հայաթափված Արցախում: Հարց. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Ալիևին էլի տարածքներ խոստացել, ինչո՞ւ է պատրաստվում նորանոր զիջումներ անել: Դա ի՞նչ «փաթեթավորմամբ» են ծախում Հայաստանի հանրության վրա:

Իշխանություն կոչվածի ասածն այն է, թե այդպիսով խուսափում են պատերազմից, թե՝ այդպիսով հասնելու են խաղաղության, թե՝ սահմանազատում և սահմանագծում են անելու: Չի լինելու ոչ մի խաղաղություն նման պայմաններում: Այսպես կոչված՝ «անկլավները» հանձնելուց հետո թշնամին արագորեն ամրանալու է այդ «գյուղերում», դրանք դարձնելու է ռազմականացված ամուր հենակետեր, որտեղից, արդեն էլ ավելի լկտիացած ու ոգևորված, հարձակվելու է շրջակա հայկական բնակավայրերի վրա, գնդակոծելու է հասանելիության գոտում հայտնված փոխադրամիջոցները, հետագայում շարունակելու է այդ պլացդարմներից ինտենսիվ հարձակողական գործողություններ վարել: Ճիշտ այնպես, ինչպես հիմա հարձակվում է Ներքին Հանդի կամ Տեղ գյուղի վրա, ինչպես հիմա թառել է Ջերմուկի ու Վարդենիսի, Կապանի ու Գորիսի, Սիսիանի ու Եղեգնաձորի գլխին:

Թշնամին, չհանդիպելով որևէ դիմադրության, կանգ չի առնելու: Արդեն տևական ժամանակ է, ինչ փոխեփոխ՝ մե՛կ Բաքվից, մե՛կ Անկարայից հայտարարում են «Զանգեզուրի միջանցքի», այն է՝ Սյունիքը զավթելու ցանկության մասին: Հայաստանում, ի դեպ, շատերը, երբ մեկնաբանում են թշնամու այդ անթաքույց մղումների մասին հայտարարությունները, խոսում են այն մասին, որ դա Հայաստանը կկտրի Իրանից, նպատակը դա է, նպատակը թյուրքական աշխարհի չընդհատվող կապ ունենալն է: Սկզբունքորեն՝ այո, ասվածի մեջ սխալ բան չկա:

Բայց հազվադեպ է լինում, որ ուշադրություն դարձվի այն իրողությանը, որ Սյունիքի զավթումը գործնականում նշանակում է Հայաստանի, որպես պետության վերացում, Հայաստանի անկլավացում: Այսինքն, այդ դեպքում արդեն այն, ինչ կմնա Հայաստանից, կդառնա անկլավ, այսպես ասենք՝ ինչ-որ էթնիկ արգելավայր՝ բաց երկնքի տակ: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է նստած վարչապետի աթոռին, քանի դեռ նրա ՔՊ-ն է իշխանություն, թշնամին շարունակելու է զավթել, գրավել, հոխորտալ, սպառնալ, պահանջել, ստանալ: Այ, մի ադրբեջանական զինվոր էր գերի ընկել, հաջորդ իսկ վայրկյանին վերադարձրեցին՝ անունը դնելով «բարի կամքի դրսևորում»:

Իսկ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը դա ներկայացնում է որպես հայկական կողմի վախի արտահայտություն, այն է՝ իրենք պահանջեցին, հայերն էլ, վախեցան ու վերադարձրեցին: Հիմա երբեմն-երբեմն փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, չգիտես՝ դերասանաբար, թե իսկապես, նեղսրտում են, թե՝ ադրբեջանական կողմը նոր պահանջներ է առաջ քաշում, նոր պայմաններ է դնում: Կարելի է կարծել, թե իրենք ինչ-որ այլ բան էին ակնկալում: Թե՞ փաշինյանական իշխանության կարկառունները իսկապես մտածում էին, որ կտան Արցախը ու արդեն հանգիստ կապրեն, կվայելեն իրենց պարգևավճարյալ իշխանավարումը...

Ադրբեջանական պահանջները չեն դադարելու, քանի դեռ Ալիևի դիմաց Նիկոլ Փաշինյանն է: Ադրբեջանական պահանջները չեն դադարելու, քանի դեռ Հայաստանը չի պատրաստվում համարժեք վարվել իր թշնամիների հետ, քանի դեռ Հայաստանը, դաշնակիցների թիվն ավելացնելու փոխարեն, զբաղված է իր բնական դաշնակիցների հետ միտումնավոր թշնամանալով: Դա էլ՝ այն բանի համար երևի, որ Թուրքիան ու Ադրբեջանն ավելի քիչ խնդիրներ ունենան: Տվեցի՞ն անկլավները, Բաքուն պահանջելու է տալ նաև չանկլավները: Կամ պահանջելու են կրճատել Հայաստանի բանակը: Պահանջելու են, որ Հայաստանի բանակը միայն ատրճանակներով զինված լինի: Հետո էլի նման բաներ... Սա՛ է Փաշինյանի «խաղաղության օրակարգը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու