Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Ժամանց

12 նշան, որ նա ձեզ չի սիրում, այլ պարզապես հարմար է համարում

1. Նա միշտ իր էմոցիաներն իր մեջ է պահում

Եթե ձեզ թվում է, որ նա չի ուզում բացվել ձեր առջև, ուրեմն դուք խնդիր ունեք։
Եթե մարդը հետաքրքիր չէ, դուք հազիվ թե նրա հետ կիսեք ձեր էմոցիաները, քանի որ ոչ մի կապվածություն չեք զգում։ Նրա կարծիքը ձեզ պարզապես հետաքրքիր չէ։

2. Դուք հասկանում եք, որ նա երբեք միայնակ չի եղել

Միմյանց ձեր նախկին հարաբերությունների մասին պատմելով՝ դուք կարող էիք որոշակի օրինաչափություն նկատել։ Դուք փորձում եք հասկանալ, թե արդյո՞ք նա երբևէ միայնակ եղել է, թե՞ ոչ, բայց անփոփոխ կերպով գալիս եք այն եզրակացության, որ ամուրիի նրա կյանքն ավարտվել է անմիջապես սեռական հասունության հետ։ Նրան պարզապես խաղն է դուր գալիս, և նրան բոլորովին էլ դուք չեք պետք։

3. Նա էմոցիաների հրապարակային ցուցադրության բացարձակ հակառակորդն է

Եթե նա այլ մարդկանց ներկայությամբ երբեք չի ցուցադրում իր զգացմունքները ձեր հանդեպ, նշանակում է՝ ինչ-որ բան հաստատապես այն չէ։ Իհարկե, մարդկանց ներկայությամբ անընդհատ համբուրվելը փոքր-ինչ տարօրինակ է, բայց նա կարծես թե նույնիսկ ձեր ձեռքը բռնել չի ուզում, կամ այտը համբուրել։ Մի խոսքով, արժե, որ դուք ստիպեք ձեզ մտածել այդպիսի վարքագծի պատճառի մասին։

4. Նա շփումներ է պահպանում իր նախկին ընկերուհիների հետ

Տագնապալի ազդանշան է։ Եթե նա խզել է նախկին հարաբերությունները, ինչո՞ւ է շարունակում շփվել նրանց հետ։
Ակնհայտ է, որ նա լիովին ձեզ հավատարիմ չէ, քանի որ այլապես չէր ստորացնի ձեզ՝ հետին պլանում շարունակելով նախկին կապերը, հատկապես՝ առանց դրանք առանձնապես թաքցնելու։

5. Ձեր մասին նա շատ մակերեսային պատկերացումներ ունի

Ձեզ դուր է գալիս մտածել, որ դուք միմյանց լավ եք ճանաչում, բայց իրականում դա այդպես չէ։ Եթե դուք նրան մի քանի հարց տայիք այն մասին, թե զույգերի մեծամասնությունն ինչ գիտի միմյանց մասին, նա հավանաբար չի կարողանա պատասխանել։
Այո, նա ձեզ գիտի, բայց մակերեսայնորեն։ Նրա համար անիմանալի է այն, թե ինչ է թաքնված ձեր արտաքինի հետևում։

6. Նա միշտ խուսափում է կոնֆլիկտային իրավիճակներից

Ցանկացած զույգի մոտ էլ լինում են վեճեր, և դա նորմալ է։ Բայց նրա հետ վեճերը ձեզ ավելի շատ են նյարդայնացնում, քան մեկ ուրիշի։ Պարզապես նա միշտ անհողդողդ է մնում, առանց էմոցիաների, քարի պես։ Եթե դուք ուզում եք ինչ-որ բան քննարկել, նա անմիջապես հեռանում է տհաճ խոսակցությունից։

7. Նա չի մտածում ձեր հարաբերությունների ապագայի մասին

Երբ դուք նրա հետ ուզում եք խոսել ապագայի մասին, նա գրեթե չի արձագանքում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես նրա համար միևնույն է։
Արտաքինից թվում է, թե նրան լիովին ձեռք են տալիս ձեր հարաբերությունները։ Բայց հենց որ դուք սկսում եք ապագայի պլաններ կազմել, նրա մոտ անմիջապես սկսում են կասկածներ առաջանալ։

8. Նա չի անհանգստանում ձեզ համար

Միասին լինելով՝ զուգընկերներն աջակցում են միմյանց։ Եվ դա բոլորովին էլ պահանջ չէ, այլ ինքնին ենթադրվող մի բան։ Երբ դուք ինչ-որ մեկի մասին հոգ եք տանում, դուք անհանգստություն եք դրսևորում, բայց միայն դուք, այլ ոչ՝ նա էլ։
Այնպիսի տպավորություն է, ասես նրա զգացմունքները շրջանցում են ձեզ։

Շարունակություն