Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Ժամանց

«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան

Հայկական մեծ ընտանիքի առօրյան ու հարաբերությունները ներկայացնող «Մարդամեկը» սիթքոմը կարճ ժամանակում մեծ հաջողություն է գրանցել՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և բարձր վարկանիշ։ Նախագծի ստեղծագործական թիմն արդեն սկսել է երկրորդ սեզոնի նկարահանումների պատրաստական աշխատանքները, որոնք խոստանում են նոր զարգացումներ ու անակնկալներ։ Tert.am Life-ի հետ զրույցում, սիթքոմի պրոդյուսեր և համասցենարիստ Միհրան Ծառուկյանը պատմեց, որ որպես պրոդյուսեր իր առաջին փորձ էր, սակայն նախագիծն արագ սիրվեց հեռուստադիտողների կողմից։

«Ի ուրախություն մեզ՝ նախագիծը շատ սիրվեց, շատ հաջողված ստացվեց, իսկ դիտումներն արդեն միլիոնները անցել են շատ կարճ ժամանակահատվածում»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ արդեն սկսվել են երկրորդ սեզոնի նկարահանումները, և նոր մասում հեռուստադիտողին սպասվում են նաև նոր կերպարներ։

«Նոր կերպարներ լինելու են, բայց դեռ չեմ ուզում փակագծերը բացել։ Միայն կարող եմ ասել, որ պատմության կենտրոնում կհայտնվի քեռու կերպարը, նա գալիս է մեր տուն, և հենց նրա շուրջ են սկսվում հիմնական զարգացումները»,- ասաց Միհրան Ծառուկյանը։

Թե ով է մարմնավորելու այդ կերպարը, ստեղծագործական թիմը դեռ գաղտնի է պահում։ «Չեմ ուզում հիմա ասել, թող դա արդեն գովազդներով բացահայտվի»,- հավելեց Միհրանը։

Հետաքրքիր նորություն կա նաև ցուցադրության ձևաչափի հետ կապված։ Երկրորդ եթերաշրջանի առաջին երկու սերիաները նախ կներկայացվեն կինոթատրոնում՝ որպես մեկ ժամ տևողությամբ ֆիլմ։

«Հիմա նկարում ենք երկրորդ սեզոնի առաջին երկու սերիաները։ Դրանք կմիացնենք իրար, կստացվի մոտ մեկ ժամանոց ֆիլմ, և մարդիկ կկարողանան մինչև հեռուստաեթեր գնալը դիտել այն Կինոպարկում»,- պատմեց պրոդյուսերը։

Սիթքոմում նկարահանվել են սիրված դերասաններ՝ Լևոն Հարությունյանը, Իրինա Դանիելյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Արման Խաչատրյանը, Մոսո Կարապետյանը և այլք, ովքեր վստահ են, որ նախագիծը նոր սեզոնով ևս կշարունակի գրավել հանդիսատեսի սիրտը։