Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Ամենաարժեքավոր միրգը. Դուրս է բերում անգամ ճիճուներին. օգտակար հատկություններ, որոնց մասին չգիտեք

Նուռն ամենահամեղ մրգերից է, որը նաև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն ներկայացրել է նուռ օգտագործելու պատճառներ։

Բարձրացնում է հեմոգլոբինը։ Նռան ամենահայտնի հատկությունն անեմիայի դեմ պայքարն է։ Անեմիայի դեպքում 2 ամսվա ընթացքում օգտագործվում է 0.5 բաժակ նռան հյութ՝ օրվա ընթացքում 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

 Իջեցնում է ճնշումը։ Նռան հատիկներն արդյունավետորեն իջեցնում են արյան ճնշումը։ Իսկ չորացրած նռան կեղևով թեյը կարող է հանգստացնել նյարդային համակարգը, օգնել ազատվել տագնապի զգացումից, լավ քնել։

Բարձրացնում է հորմոնների ակտիվությունը։ Նռան հատիկները յուղեր են պարունակում, որոնք վերականգնում են հորմոնալ հավասարակշռությունը։

Վարակազերծում է կոկորդն ու բերանը։ Նռան կեղևի թուրմն անգինայի ու ֆարինգիտի դեպքում օգտագործում են՝ կոկորդը, ստոմատիտի դեպքում՝ բերանը ողողելու համար։ Դրանում պարունակվող նյութերն օգնում են ազատվել ցավից, իսկ օրգանական թթուները վերացնում են վարակը։

Կարող են օգտագործել դիաբետով հիվանդները։ Նուռն այն քիչ մրգերից է, որը թույլատրվում է օգտագործել շաքարային դիաբետի դեպքում։

Օգտակար է մաշկի համար։ Եթե յուղոտ մաշկ ունեք, որի վրա բշտիկներ են առաջանում, կարող եք նուռ օգտագործել։ Մի փոքր տապակած, տաք նռան կեղևները խառնեք ձիթապտղի յուղի հետ։ Պահեք սառնարանում, մաշկին քսեք շաբաթվա ընթացքում 2 անգամից ոչ ավելի։ Նռան կեղևի փոշով կարելի է արդյունավետորեն բուժել այրվածքները, ճաքերը։

 Դուրս է բերում ճիճուներին։ Հասած նռան կեղևը նյութեր է պարունակում, որոնք օգնում են դուրս բերել ճիճուներին։ 40-50 գրամ կեղևը թրջեք 400 մլ տաք ջրով, եռացրեք դանդաղ կրակին։ Սառեցրեք, խմեք օրվա ընթացքում փոքր չափաբաժնով։

Ազատում է դիարեայից։ Նուռն օգտագործվում է դիարեայի դեպքում։ Ինֆեկցիոն դիարեայի դեպքում այն պայքարում է դրա պատճառ հանդիսացող օրգանիզմների դեմ։

Պայքարում է բորբոքման դեմ։ Բորբոքային հիվանդությունների դեպքում ևս նուռը կարող է օգնության հասնել։ 2 թեյի գդալ մանրացրած նռան կեղևը թրջեք 1 բաժակ տաք ջրով, 30 րոպե եռացրեք շոգու վրա, թողեք սառչի, մի փոքր եռացրած ջուր ավելացրեք։ Օրվա ընթացքում օգտագործեք 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։

Ուշադիր եղեք։ Նռան կեղևը թունավոր նյութեր է պարունակում, հետևաբար՝ երբեք չպետք է գերազանցել խորհուրդ տրվող չափաբաժինը։