Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Խնդիրը պարզաբանված է, մարդը բողոք չունի, բայց... վարչապետի մոտ բողոքում է. past.am

Past.am-ը գրում է․

Օրերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում մասնակցում էր քաղաքի հիմնադրման 2704-ամյակի տոնակատարությանը, նրան մոտեցած քաղաքացիներից մեկը հայտարարեց.  «ՀԷՑ-ի դրած հաշվիչների պատճառով ժսղովուրդն ամիսը 3000-4000 դրամ ավել հոսանքի փող է վճարում»: Այնուհետև արդեն լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նույն քաղաքացին ասել էր, որ տասնյակ տարիներ 7000 դրամից ավելի գումար չի վճարել սպառած էլեկտրաէներգիայի համար, իսկ ինչ հաշվիչները փոխվել են, ամիսը 13-14 հազար դրամ է վճարում:

Résultat de recherche d'images pour

«Փաստը» խնդրի վերաբերյալ պարզաբանում էր ստացել ՀԷՑ-ից: Մեզ տեղեկացրել էին, որ ներկայիս սմարթ հաշվիչները բացառում են ցանկացած տեսակի միջամտություն՝ իսպառ վերացնելով մարդկային գործոնը. ցանկացած շեղում երևում է մի քանի տեղ, այսինքն՝ ցանկացած անճշտության դեպքում մի քանի տեղից ազդանշան է գալիս:

Բացի դա, մեր ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այն դեպքերում, երբ առանձին բնակիչներ բողոքում են, թե ավելի շատ են սկսել վճարել սպառած էլեկտրաէներգիայի համար, դրա գլխավոր պատճառն այն է, որ նախկինում բոլորին հայտնի պայմանավորվածությունները տեսուչների հետ այլևս ակտուալ չեն, իսկ դժգոհները, որպես կանոն, նախկինում այդ պայմանավորվածություններից օգտվողներն են:

«Հայաստանի էլեկտրական ցանցերից» մեզ տեղեկացրել էին, որ անպայման ուսումնասիրելու են Էջմիածնի բնակչի բողոքը: Խնդրի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար այցելեցինք Էջմիածին: Այնտեղ էինք հրավիրել նաև ՀԷՑ-ի մասնագետներին:

ՀԷՑ-ի անվտանգության գծով տնօրենի տեղակալ Վարդան Բուռնազյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այսօր իրոք որևէ բաժանորդ կամ տեսուչ հաշվիչի աշխատանքի վրա ազդել չի կարող, և այս առումով հենց Էջմիածինն ու Արմավիրի մարզը բոլոր կոռուպցիոն ռիսկերի բացառման ցայտուն օրինակ են: Այդ է վկայում Արմավիրի մարզի էլեկտրաէներգիայի կորուստների մակարդակը, որը 2008թ-ին կազմում էր 27,1%, 2014թ.՝ 18,6 %, իսկ ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների խմբի ձեռքբերումից հետո կատարված միջոցառումների ու ներդրումների արդյունքում (խմբ.՝ 2015թ-ին ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների խումբը ձեռք բերեց ՀԷՑ-ը) այսօր 8,3 % է կազմում: Կոնկրետ Էջմիածնում կորուստները 2008թ-ին 29 % էին կազմում, 2014թ-ին՝ 19,2 %, իսկ այսօր՝ 8,5%:

 «Ինչ վերաբերում է կոնկրետ բաժանորդին, նշեմ, որ նրա ներկայությամբ իր էլեկտրական հաշվիչը մեր կողմից ենթարկվել է ստուգաչափման: Հաշվիչն աշխատում էր ճշտության դասի սահմաններում: Տեսեք՝ այս բաժանորդը 2017 թվականի փետրվարից տեղադրել է սմարթ հաշվիչ: Մենք համեմատել ենք նախորդ տարիներին նրա կատարած ծախսերը մինչև 2018 թվականի մարտ ամիսը: Էլեկտրաէներգիայի համար նա վճարել է նույն չափի գումար՝ բնականաբար փոքրիկ տատանումներով: Ստուգումների արդյունքում պարզեցինք, որ բաժանորդը իր բնակության շենքի մոտ շահագործում է արագ սննդի կետ՝ բիստրո, և սկսած 2018 թվականի մարտ ամսից այդ օբյեկտի էլեկտրական մատակարարումն իրականացնում է իր բնակարանի էլեկտրական հաշվիչից: Հենց սրանով է պայմանավորված, որ նրա ծախսերը նախորդ տարվա ապրիլ ից 2-3 անգամ ավելացել են: Մեր պարզաբանումներից հետո բաժանորդն ընդունեց նշված բացատրությունը և հայտնեց, որ այլևս բողոք չունի, ինչն էլ հաստատել է իր ստորագրությամբ»,-ասում է Բուռնազյանը:

 ՀԷՑ-ի մասնագետները նաև ցույց տվեցին, որ հաղորդալարը, որով բնակարանից բիստրոյին հոսանք է մատակարարվում, անցկացված է տեխնիկական նորմերի կոպիտ խախտումներով և անցնում է բազմաբնակարանյին շենքը սնող բարձր ճնշման գազատարի վրայով՝ հպվելով տարբեր հատվածներում վերջինիս հետ, ինչը կարող է հրդեհի առաջացման պատճառ հանդիսանալ: Բացի դա, խախտվել են ՀԷՑ-ի կողմից տրված տեխնիկական պայմանները, անվտանգության և շահագործման տեխնիկայի կանոնները: Բաժանորդը զգուշացվել է, որ եթե մեկ օրվա ընթացքում նշված խախտումները չվերացվեն, ապա բնակարանի էլեկտրաէներգիայի էներգամատակարարումը կդադարեցվի:

 Ինչ վերաբերում է բաժանորդ Արմեն Մեհրաբյանին, որը մեր այցելության պահին հենց իր բիստրոյում էր, կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր որևէ հարցի: Նշեց, որ իր խոսքն ամբողջությամբ չեն ներկայացրել, թողել են միայն ՀԷՑ-ին վերաբերող հատվածը, որ ինքը բողոք չունի, իր հաշվիչը ստուգել են, ամեն ինչ կարգին է, իսկ մեր այն դիտարկմանը, թե այս դեպքում ինչի՞ համար էր բարձրացված աղմուկը, սկսեց ընդհանրական դատողություններ անել՝ մասնավորաբար ասելով, թե ուզում է, որ էլեկտրական ցանցերը, գազամատակարարման, ջրամատակարարման և ընդհանրապես բոլոր հանրային ծառայությունների ընկերությունները պետական լինեն, ինքն էլ միշտ միայն պետության հետ գործ ունենա:

 Ստացվեց, որ քաղաքացին իր բողոքը ներկայացրեց վարչապետին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տեղադրած հաշվիչներից, ընկերությունը ստուգումներ կատարեց պարզելու խնդրի էությունը, մենք էլ փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ քաղաքացուց՝ կտրել անցնելով Երևան-Էջմիածին ճանապարհը, սակայն մեկնաբանության կամ հարցազրույցի փոխարեն ստացանք անհեթեթ, խնդրի հետ որևէ առնչություն չունեցող խոսքեր ու դատողություններ: Այս դեպքում մնում է միայն հավելել՝ մեկնաբանությունները թողնում ենք մեր ընթերցողներին:

Լուսինե Առաքելյան

Սկզբնաղբյուր՝ Past.am